Իսպանիայի Լա Լիգայի 38-րդ տուրում կատալոնական «Բարսելոնա»-ն սեփական հարկի տակ ուժերը չափեց Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ:
«Ոսկե խաղում» գրանցվեց ոչ-ոքի` 1:1 հաշիվը: Դիեգո Սիմեոնեի սաները վաստակած միավորների թիվը հասցրին 90-ի` դառնալով Իսպանիայի չեմպիոն:
87 միավորով երկրորդ տեղում է «Բարսելոնա»-ն, իսկ առաջին եռյակը եզրափակում է Մադրիդի «Ռեալ»-ը, որը ևս ունի 87 միավոր:
«Բարսելոնա» – «Ատլետիկո»` 1:1
1:0 Սանչես (33’), 1:1 Գոդին (49’)








































