Սինգապուրցի գործարար Պիտեր Լիմը ձեռք է բերել «Վալենսիա»-ի բաժնետոմսերի 70%-ը: Այս մասին գրում է AS-ը:
Լիմը հայտարարել է, որ ամբողջովին կմարի ակումբի պարտքն ու գլխավոր մարզչին գումար կհատկացնի առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ կազմի համալրման նպատակով:
Ավելի վաղ գործարարը ցանկանում էր ձեռք բերել «Միլան»-ը, բայց «ռոսսոներիներ»-ի սեփականատեր Սիլվիո Բեռլուսկոնին հրաժարվեց վաճառել բաժնետոմսերը:







































