Չմիավորման շարժումը կարող է բացասաբար ազդել Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծման վրա: Այս մասին Fars գործակալության հետ հարցազրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսին Փաքայինը:
«Կարծում եմ` օգտագործելով Իրանի քաղաքական իմիջը տարածաշրջանում և նրա Չմիավորման շարժման նախագահությունը` կարելի է ազդել տարածաշրջանում խաղաղության ապահովման և ղարաբաղյան հակամարտության լուծման վրա»,- ասել է Փաքայինը:
Դիվանագետը նշել է, որ անցած 20 տարում ԵԱՀԿ Մինսկի խումբը ցույց է տվել, որ հետաքրքրված չէ խնդրի լուծմամբ:
Նրա կարծիքով` ճանապարհային քարտեզ և մեծ ծրագիր ունենալով, որը կարտացոլի հակամարտության տարաձայնությունները և պայմանները` կարելի է պայմանավորվածություն ձեռք բերել կողմերի միջև և հասնել հակամարտության լուծմանը:










































