Բրիտանիայի ՆԳՆ-ն հետաքննություն է սկսել հայտարարության հիմքով, որով հայտնվում է, որ անգլերենով չխոսող ներգաղթյալները կարող են գնել լեզվի թեստերի քննության սերտիֆիկատներ, որոնք նրանց իրավունք են տալիս երկրում մշտական բնակություն հաստատել:
Daily Mail-ի լրագրողները հետաքննություն են անցկացրել, որի ընթացքում հաջողվել է պարզել, որ Լոնդոնի արևելքում գտնվող քննական կենտրոնի ղեկավարությունը առաջարկել է իր ուսանող ներգաղթյալներին գնել քննական սերտիֆիկատ:
Եկվորները, որոնք կցանկանային մշտապես բնակվել Բրիտանիայում կամ ներկայացնել քաղաքացիության հայց, պետք է վճարեն 500 ֆունտ սթեռլինգ անհրաշեշտ փաստաթղթի դիմաց:
Բրիտանիայի միգրացիայի ու անվտանգության նախարար Ջեյմս Բրոկենշիրը հայտարարել է, որ կատարվում է հետաքննություն:










































