Մոտ 200 մարդ է մասնակցել այսօր Սանկտ Պետերբուրգի սեքս փոքրամասնությունների ակցիային: Միջոցառումը համաձայնեցվել է իշխանությունների հետ ու անցել է առանց հասարակական կարգի խախտման՝ հայտնում է ITAR-TASS-ը:
«Միջոցառմանը մասնակցել է մոտ 200 մարդ, այն անցել է առանց հասարակական կարգի խախտման»,- ասել է Պետերբուրգի ՆԳՆ Գլխավոր վարչության ներկայացուցիչը:
Այդուհանդերձ, մինչ ակցիան սկսելը ակցիայի մասնակիցների վրա անհայտ անձինք ձվեր են նետել:
Միջոցառումն անցկացվել է «Մենք հրաժարվում ենք լինել անտեսված» կարգախոսի ներքո: Ակցիան տևել է մոտ կես ժամ, ակտիվիստները գունավոր փուչիկներ են բաց թողել երկինք:
Վեր պարզած պաստառներին գրված են եղել սեքս-փոքրամասնությունների իրավունքների ճանաչման կոչեր՝ «Թույլ տուր ուրիշներին լինել ուրիշ», «Մենք հանդես ենք գալիս հանուն սիրո»:








































