Thursday, 25 06 2026
Պարեկներն ու համայնքային ոստիկանները թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքերն են բացահայտել
«Փոքրիկ քայլ» միջազգային մրցույթ-փառատոնում անշուշտ կլինեն հաղթողներ, սակայն պարտվողներ չեն լինելու. Դանիել Դանիելյան
ՀՀ-ի և ՕՊԵԿ-ի Միջազգային զարգացման հիմնադրամի միջև ստորագրվել է «Հայաստանի տնտեսական վերափոխման ծրագիր» բյուջետային աջակցության վարկային համաձայնագիրը
Ռոբերտ Աբիսողոմոնյանի և Խոնդկեր Թալայի հանդիպմանը անդրադարձ է եղել ՄԱԿ80 նախաձեռնության շրջանակներում նախատեսվող բարեփոխումներին
Կանցկացվի Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Երևանի բաց առաջնություն միջազգային հուշամրցաշար
Խցանման դեպքում խաչմերուկ մուտք գործելը կառաջացնի տուգանք և միավորի կորուստ
Քննարկվել է սոցիալական տաքսի ծառայության ծրագրի երկրորդ փուլի իրականացումը
23:15
Ռոնալդուն դարձավ առաջին ֆուտբոլիստը, որը գոլ է խփել Աշխարհի 6 առաջնություններում
Բարեփոխման հերթական փուլն է տեղի ունենում․ ՀՀ վարչապետ
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը

Աղվան Հովսեփյանի քննչական կոմիտեն՝ նախագահի հայեցողության հույսի՞ն. Ինչին է կողմ ՀԱԿ-ը և դեմ ԲՀԿ-ն

Ազգային ժողովը երեկ 78 «կողմ», 21 «դեմ» և 3 «ձեռնպահ» ձայներով երկրորդ ընթերցմամբ ընդունեց ՀՀ քննչական կոմիտեի մասին օրենքի նախագիծը և համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթը:

Այդպիսով, ամիսների ուշացումով Քննչական կոմիտեն կսկսի գործել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի գլխավորությամբ: Տեղեկություն կար, որ այն գործելու էր հունվարի 10-ից, հետո՝ մարտի 1-ից, սակայն կոմիտեն կձևավորվի ամռանը:

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնից Աղվան Հովսեփյանի հեռացումից հետո դատախազության մի շարք պաշտոնյաներ նույնպես հեռացան կամ հեռացվեցին, և խոսակցություն կա, որ նրանց մի մասն ընդգրկվելու է նորաստեղծ քննչական կոմիտեում: Ներկայումս գործող հինգ քննչական մարմիններից Քննչական կոմիտեի կազմում առայժմ կընդգրկվեն երկուսը` Ոստիկանության և Պաշտպանության նախարարության քննչական մարմինները, որոնք իրականացնում են բոլոր քննությունների մոտ 95 տոկոսը: Օրենքով Քննչական կոմիտեի նախագահը յուրաքանչյուր տարի հանրապետության նախագահին և կառավարություն է ներկայացնելու գրավոր հաղորդում՝ Քննչական կոմիտեի նախորդ տարվա գործունեության մասին:

Առավել ուշագրավ էր օրինագծի քվեարկությունը. ՀԱԿ-ը կողմ է քվեարկել նախկին դատախազ Աղվան Հովսեփյանի ղեկավարելիք քննչական այս մարմնի ստեղծմանը երկրորդ ընթերցմամբ,- առաջին ընթերցմամբ ՀԱԿ-ը ձեռնպահ է եղել, ՀԱԿ-ից դեմ են եղել միայն Նիկոլ Փաշինյանն ու Հրանտ Բագրատյանը,- երկրորդ ընթերցման ժամանակ Փաշինյանը չի մասնակցել քվեարկությանը, Հրանտ Բագրատյանը ձեռնպահ է քվեարկել: Փոխարենը նախագծին կողմ են քվեարկել Լևոն Զուրաբյանը, Արամ Մանուկյանը, Լյուդմիլա Սարգսյանն ու Գագիկ Ջհանգիրյանը:

«Բոլոր մեր մտահոգությունները, դիտողությունները առաջարկությունները ընդունել են, փոխել են, ոչ թե 100 տոկոս, բայց 95 տոկոս: Կարծում եմ՝ նորմալ օրենք է: Ես հայտարարել եմ, որ կարող ենք անհոգ կողմ քվեարկել»,- ավելի ուշ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՀԱԿ քվեարկությունն այսպես բացատրեց Գագիկ Ջհանգիրյանը: Ուշագրավ է, որ ընդդիմադիր քառյակի անդամ ԲՀԿ-ն այս անգամ դեմ է քվեարկել Քննչական կոմիտեի մասին օրինագծին, մինչդեռ առաջին ընթերցմամբ ձեռնպահ է եղել: ՀՅԴ-ն առաջին ընթերցմամբ քվեարկության ժամանակ ձեռնպահ է եղել, հետո կողմ է քվեարկել, «Ժառանգությունը»՝ նույնպես: Այսպիսով, ընդդիմադիր քառյակի տեսակետները բաժանվել են:

Իսկ ընդդիմադիր ՕԵԿ-ը թերևս իներցիայով շարունակում է կրկնել ՀՀԿ-ի քվեարկությունները:

Ուշագրավ է նաև հետևյալ լրացումը, որ արվել է օրինագծում. չնայած այն հանգամանքին, որ Քննչական կոմիտեի ղեկավարին նշանակում է հանրապետության նախագահը, նախագծի 7-րդ հոդվածը հռչակում է, որ Քննչական կոմիտեն ինքնուրույն է և «Քննչական կոմիտեի ծառայողն իր լիազորություններն իրականացնելիս անկախ է և ենթարկվում է միայն օրենքին… Քննչական կոմիտեի ծառայողի լիազորությունների իրականացմանը միջամտելն արգելվում է»: Ըստ այդմ՝ Քննչական կոմիտեն հանրությանը տեղեկացնում է իր գործունեության մասին՝ ապահովելով նախաքննության գաղտնիությունը, ինչպես նաև պետական և ծառայողական կամ օրենքով պաշտպանվող այլ գաղտնիքների պահպանությունը և յուրաքանչյուր տարի հրապարակում է տեղեկատվություն իր գործունեության մասին:

Օրինագծի նախնական տարբերակում Քննչական կոմիտեի նախագահի և նրա տեղակալների համար առավելագույն տարիքը 65 էր: ՀՀԿ-ական Հովհաննես Սահակյանն առաջարկել է հանրապետության նախագահին ընձեռել հնարավորություն՝ սեփական հայեցողությամբ ևս երկու տարով երկարացնել Քննչական կոմիտեի ղեկավարի պաշտոնավարումը:

Աղվան Հովսեփյանը 61 տարեկան է, 4 տարի հետո նա պետք է թողնի պաշտոնը, եթե նախագահը սեփական հայեցողությամբ չերկարաձգի նրա պաշտոնավարման ժամկետը ևս 2 տարով: Իսկ սա նշանակում է, որ օրենքով անկախ հռչակված Քննչական կոմիտեի ղեկավարը պետք է փորձի ամեն կերպ նախագահի սրտով գնալ, որ կարողանա երկու տարի լրացուցիչ ղեկավարել կառույցը: Ընդ որում՝ դրա համար Աղվան Հովսեփյանը պետք է հաջողացնի ոչ միայն Սերժ Սարգսյանի սրտով գնալ, այլև Հայաստանի ապագա նախագահի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում