Ազգային ժողովի ոչ իշխանական քառյակը այսօր շուրջ երեք ժամ տևած հանդիպման ընթացքում քննարկել է կառավարության ծրագրի վերաբերյալ քառյակի դիրքորոշումը: ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հանդիպման ավարտից հետո տեղեկացրեց, որ կառավարության ծրագրի շուրջ քառյակի դիրքորոշումները հիմնականում համընկնում են: Թե կոնրկետ որ հարցերի դեպքում է համընկնում և ինչ տարաձայնություններ կան՝ նա չմանրամասնեց, նշեց, որ իրենք հայտարարել են միայն համաձայնությունների մասին:
Զուրաբյանը տեղեկացրեց, որ իրենք նպատակ ունեն միասնական օրակարգ ձևավորել, նաև առանձնացրեց ժողովրդին: Քառյակը նախատեսում է հանրահավաքներ անցկացնել, սակայն ժամկետներ նշել դժվարացավ: Զուրաբյանը վստահություն հայտնեց, որ քառյակի հանրահավաքները կլինեն բազմամարդ: Օրակարգում ընդգրկվել է նաև ՀՅԴ առաջարկը՝ համամասնական ընտրակարգի վերաբերյալ:
Լուսանկարը՝ Photolure-ի









































