«Յուվենթուս»-ի գլխավոր տնօրեն Ջուզեպե Մարոտայի կարծիքով` թիմի և Իտալիայի ընտրանու կիսապաշտպան Անդրեա Պիրլոն պետք է արժանանա «Ոսկե գնդակ»-ին` 2012 թվականի արդյունքներով:
Հիշեցնենք` «Յուվենթուս»-ի կազմում Պիրլոն նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը և ազգային թիմի կազմում հասել Եվրոպայի առաջնության եզրափակչին` դառնալով մրցաշարի լավագույն ֆուտբոլիստներից մեկը:
«Պիրլոն պետք է ստանա «Ոսկե գնդակ»-ը: Ես ասում եմ դա որպես «Յուվենթուս»-ի կառավարման նախագահ և պարզապես որպես ֆուտբոլի աշխարհի ներկայացուցիչ: Պիրլոն ապացուցել է, որ լավագույններից մեկն է ժամանակակից ֆուտբոլում»,- ասել է Մարոտան:








































