Բելգիայի Լեսին քաղաքում Benechim ընկերության քիմիական գործարանում այսօր առավոտյան պայթյուն է տեղի ունեցել: Ձեռնարկությունում գիշերային հերթափոխի աշխատողներից ոչ ոք չի տուժել: Բոլորը տարհանվել են:
Իրավիճակը գնահատվում է ծանր: Առկա է թունավոր նյութերի արտանետման սպառնալիք: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ ձեռնարկությունում պայթյունը տեղի է ունեցել հրդեհի հետևանքով, որի պատճառները դեռևս հայտնի չեն:
Հարակից տների բնակիչներին խորհուրդ է տրվել տանից դուրս չգալ, պատուհանները չբացել: Դեպքի վայրում հայտարարվել է արտակարգ իրավիճակ:











































