Monday, 06 07 2026
Գեղարքունիքի մարզում 34-ամյա տղամարդը հոսանքահարվել է և մահացել
Ի՞նչ է թվայնացումը և ինչո՞ւ է այն կարևոր. Մխիթար Հայրապետյան
Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին, իսկ նրա ուղեծրային արագությունը կնվազի մինչև տարվա նվազագույն արժեքը
23:30
Փոթորիկ, շոգ և նախընտրական կոչեր. ինչպես Թրամփը նշեց ԱՄՆ-ի 250-ամյակը
Շաբաթվա ընթացքում ԱԺ են այցելել մայրաքաղաքի և մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներ
23:10
40 տարի անց բացահայտվեց Անտարկտիդայի «լուռ վկան»
Բեռնատար ավտոմեքենան մկրատաձև դիրք էր ընդունել և փակել ճանապարհը
Վարդավառի ողջ օրվա ռիթմը՝ սիրված արտիստների մասնակցությամբ
Տիգրան Ավինյանը Հաղթանակ կամրջի վրա փրկել է տղամարդու կյանքը, ով սպառնում էր ցած նետվել
22:30
Hugo Spritz կոկտեյլը գերազանցում է Aperol Spritz-ին
Հայաստանի բասկետբոլի Մ16 հավաքականը փայլուն մեկնարկեց Եվրոպայի առաջնությունում
22:10
«The Box»-ը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի տարվա լավագույն թանգարան
ԱՄՆ֊ն և ԵՄ-ն ունեն ռազմավարական կոնսենսուս՝ Հայաստանը ներգրավելու տրանսատլանտյան համակարգում
21:50
​«Սուպերաղջիկը» դարձել է DC Studios-ի երկրորդ խոշոր ֆիլմը
ՍԴ առաջարկները կկանխորոշեն «ընդդիմության» պատասխանատվությունն առաջիկայում
21:30
Գաուդիի չկառուցված երկնաքերը «կենդանանում է» 118 տարի անց
Իսրայելը և Թուրքիան առայժմ ձեռնպահ կմնան բախումներից՝ հետևելով Իրանի շուրջ զարգացումներին
21:09
Արեգակի վրա ամենամեծ արևաբծերի խումբն է ձևավորվել
Հունիսի 7-ին Հայաստանում «անկախության երկրորդ հանրաքվե է կայացել»
20:45
ՕՊԵԿ+-ը կմեծացնի նավթի արդյունահանումը
Ռուբինյանը հայտարարել է, որ «Ուժեղ Հայաստան»-ը կօգտագործի մանդատները՝ փորձելով խուսափել արդարադատությունից
Անկարան շարունակում է Կարս-Իգդիր-Արալիկ-Դիլուջու երկաթուղու կառուցումը. թուրք նախարար
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:45
Ուկրաինան մերժել է Կոնստանտինովկայում զինծառայողների դիերի փոխանցման՝ ՌԴ առաջարկը․ ՌԴ ՊՆ
Աջակցման նոր ծրագիր՝ 1հա և ավելի ջերմատնային տնտեսություն ունեցող տնտեսվարողների համար
19:15
Ալինա Չարաևան այսուհետ հանդես կգա Հայաստանի դրոշի ներքո
Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ
18:45
Որոնք են լինելու ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի հիմնական թեմաները Անկարայում
Հրդեհ Նորապատ բնակավայրում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը
18:15
321 ադամանդ, 56 շափյուղ, 13 զմրուխտ և 6 սուտակ․ մատանի՝ Թրամփի համար

Էրդողանն ափսոսանք է հայտնել Օջալանին մահապատժի չենթարկելու համար

Թուրքական Zaman թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը Քըզըլջահամամում տեղի ունեցած երկօրյա կուսակցական ժողովի ժամանակ առաջ է քաշել մահապատժի վերականգնման հարցը՝ ի պատասխան Իմրալը կղզում ցմահ ազատազրկում կրող քուրդ առաջնորդ Աբդուլլահ Օջալանին տնային կալանք տալու վերաբերյալ քրդամետ «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցության (ԽԺԿ) պատգամավորների ու բանտերում հացադուլ հայտարարած հարյուրավոր քրդերի պնդումների:

Էրդողանը հիշեցրել է, որ Օջալանի ձերբակալման ժամանակ (1999) վճռվեց նրան մահապատժի ենթարկել, սակայն որոշ ուժերի ճնշումների հետևանքով դա փոխարինվեց ցմահ ազատազրկմամբ: Օջալանի մահապատժի չիրագործումը հիշատակելիս Էրդողանը գործածել է «դժբախտաբար» բառը: Դրա հետ մեկտեղ Էրդողանն ընդգծել է, որ թուրք հասարակության մեծ մասը հանդես է գալիս մահապատժի վերականգնման օգտին:

Վերլուծաբաններն Էրդողանի այս խոսքերը որակել են որպես այն բանի ցուցիչ, թե իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (ԱԶԿ) կառավարությունը ցույց է տալիս, որ Թուրքիան թույլ չի տա հացադուլն օգտագործել որպես քաղաքական գործիք:

Հիշեցնենք, որ Օջալանը ձերբակալվեց 1999 թվականի փետրվարի 15-ին Քենիայի մայրաքաղաք Նայրոբիում, իսկ հունիսի 29-ին Թուրքիայի քրեական օրենսգրքի 125-րդ հոդվածով «հայրենիքի դավաճանության» մեղադրանքով դատապարտվեց մահվան:

Դա բողոքի մեծ ալիք բարձրացրեց քրդերի շրջանում և ԵՄ-ում, ինչի արդյունքում Թուրքիայի Վճռաբեկ դատարանը 1999 թվականի նոյեմբերի 25-ին բեկանեց այդ վճիռը՝ այն փոխարինելով ցմահ ազատազրկմամբ։

2010 թվականի ամռանը Թուրքիայի արդարադատության նախկին նախարար Հիքմեթ Սամի Թուրքը բացահայտեց, թե ժամանակին ինչու թուրքական իշխանությունները մահապատժի չենթարկեցին ներկայումս Մարմարա ծովի Իմրալը կղզում ցմահ բանտարկված Աբդուլլահ Օջալանին.

«Այն ժամանակ Օջալանի հետ միասին պետք է մահապատժի ենթարկեին ևս 60 հոգու։ Եթե միանգամից 60 հոգու կախաղան հանեինք, ապա ԵՄ-ին անդամակցել հավակնող Թուրքիան կդառնար կախաղանների երկիր, ուստի հրաժարվեցինք մահապատժի գաղափարից»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում