Ֆրանսիական Ստրասբուրգ քաղաքի իշխանությունները ավելորդ քաշի դեմ պայքարի շրջանակներում այսօր լայնածավալ սոցիալական փորձ են սկսել « Դեղատոմսով բուժական ֆիզկուլտուրա» անվամբ:
Այսուհետ քաղաքի յուրաքանչյուր բնակիչ, ով տառապում է ավելորդ քաշից և համապատասխան դեղատոմս է ստացել բժշկից, կարող է անվճար հաճախել քաղաքային իշխանությունների կողմից կազմակերպված ֆիզիկական պատրաստության խմբակներ կամ էլ վարձակալությամբ հեծանիվ վերցնել:
Քաղաքապետարանի գնահատմամբ՝ այս ծրագրի տարեկան ծախսերը կկազմեն գրեթե 130 հազար եվրո: Ծրագրում ընդգրկված են ավելի քան 50 ստրասբուրգցի բժիշկներ: Հենց նրանք էլ տալու են բժշկական ուղղությունները:
Ընտրությամբ առաջարկվում են հեծանիվներ, քայլ, մարմնամարզություն, թիավարություն և բուժական ֆիզկուլտուրա:









































