ԱՄՆ-ի նոր նախագահը պետք է արտահերթ միջոցներ ձեռնարկի բյուջետային հավասարակշռության հարցի լուծման համար՝ կարծում է ԱՄՀ-ի տնօրեն Քրիսթին Լագարդը:
ԱՄՆ-ի կոնգրեսի և կառավարության միջև համաձայնության բացակայությունը կարող է բերել 2013թ-ին ավտոմատ կերպով այն միջոցների ուժի մեջ մտնելուն, որոնք ուղղված են պետական պարտքի ծավալների նվազեցմանը: Մասնավորապես, խոսքը պետական ծախսերի կտրուկ նվազեցման և հարկերի բարձրացման մասին է:
Լագարդի խոսքերով՝ դա կարող է սպառնալ ոչ միայն ԱՄՆ-ի տնտեսությանը, այլև վնաս հասցնել ամբողջ համաշխարհային շուկային:









































