Sunday, 28 04 2024
Բաքվի «երկկողմ» հնարքը
Հայոց ցեղասպանության լիարժեք ճանաչման համար միջազգային պայքարը կշարունակվի մինչև դրա վերջնական հատուցումը․ Պրոկոպիոս Պավլոպուլոս
Սյունիքի մարզում իրանական ավտոբուսի վթարի զոհերի թիվն ավելանում է. նոր մանրամասներ ՆԳՆ-ից
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
23:15
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
Մենք կանգնած ենք «հայրենիք» և «պետություն» հասկացությունների նույնականացման անհրաժեշտության առաջ
Քաղաքացու օրվա առթիվ վարչապետը հանդես է եկել բանախոսությամբ
Նիկոլ Փաշինյանն այցելել է Բերդկունք ամրոց
Վարչապետը Գավառում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների աշխատանքներին
Իսկ եթե Ռուսաստանն է Հարավային Կովկասում «միջազգային իմպերիալիզմի դեմ երկրորդ ճակատ ստեղծու՞մ»
Այս ամենը ունի զուգահեռներ Կարսը հանձնող բոլշեվիկյան տականքի հետ
Եկեղեցին իրավունք չունի սահմանազատման պրոցեսին միջամտել․ քաղաքացիական պատերազմ են հրահրում
Գլենդելում էլ են հայեր ապրում, իմ հայրենի՞քն է. Նիկոլ Փաշինյան
3 զոհ, 6 տուժած․ Սյունիքում ավտոբուսը գլորվել է ձորը
Սահմանազատումը բախվում է անվտանգային խնդիրների. անկայունություն կարող է բերել, ոչ թե՝ խաղաղություն
Էրդողանը «ոտքը կախ է գցում». մաքոքի արագացող պտույտները
Գավառի կենտրոնական հրապարակում ծանոթացել է կրթամշակութային հաստատությունների սաների ձեռքի աշխատանքներին
20:30
Կուբայում մահացած կանադացու մարմինը սխալմամբ ուղարկել են Ռուսաստան
Քաղաքացու օրվա կապակցությամբ ՀՀ մարզերում և Երևանում անցկացվել են մի շարք միջոցառումներ
Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով կմեկնի Կատար
19:45
Մեծ Բրիտանիան կշարունակի մինչև 2030 թվականը ռազմական օգնություն ցուցաբերել Ուկրաինային
14,000 ծառ՝ Հայաստանի երեք մարզում իրականացված համապետական ծառատունկի ընթացքում
Վրաստանը եվրոպական ճանապարհից շեղվելու նպատակ չունի. Իրակլի Ղարիբաշվիլի
ՀՀ ԱԳՆ-ը շնորհավորել է Հարավաֆրիկյան Հանրապետությանն՝ Ազատության օրվա կապակցությամբ
Ուկրաինայի հետ բանակցությունների համար նախադրյալներ չկան. Պեսկով
ՀՀ նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Նիդեռլանդների թագավորին
Շուշիում ադրբեջանցի սակրավոր է վիրվորվել
Այլընտրանքը հավերժ պատերազմն է. ուռա-հայրենասիրությունից գիտակցաբար ենք հրաժարվել
Վահանավանքի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ

Աշոտյանն անուններ է պահանջում

Ազգային ժողովում մայիսի 16-ին կառավարության կողմից ներկայացված՝ «Կրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին, «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծերի փաթեթի քննարկման ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը, դիմելով ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին, առաջարկեց թռչնաբուծական ֆերմային հարիր բանավեճի մակարդակից դուրս գալ և անցնել բուն նախագծի մակարդակի քննարկման: Զոհրաբյանը նշեց, որ կոնկրետ տրամաբանություն առաջարկված նախագծում տեսնում է, բայց շատ կոնկրետ հարց է իրեն հետաքրքրում՝ Հայաստանում կրթական, հանրակրթական մակարդակի ցենզը, որակը:

«Մենք բոլորս էլ գիտենք, որ այս մակարդակը չի բավարարում բոլորիս ցանկությունը, վստահ եմ՝ այդ թվում և Ձեզ: Բոլորս էլ գիտենք, թե իրականում ավագ դպրոցներում ինչ է տիրում, երբ որ մեծ մասը՝ գերակշիռ մասը, չի հաճախում ավագ դպրոցներ, որ չեն տալիս անհրաժեշտ մակարդակ, և առանձին ռեպետիտորների հետ շարունակում են պարապել առանձին՝ պայմանավորվածություն ունենալով ավագ դպրոցների տնօրենների հետ, որ երեխան չհաճախի դպրոց, և այդ պայմանավորվածությունը շատ դեպքերում չի լինում անշահախնդիր»,- ասաց նա՝ հարց ուղղելով. հիմա կա կրթական կոնկրետ ծրագիր, որպեսզի ինքնաբա՞վ լինի խնդիրը, կրթական որա՞կն ապահովի, թե՞ առաջնորդվում են կոճակը գնեցինք, մտածենք վերարկուի մասին սկզբունքով: ԲՀԿ-ական պատգամավորը նշեց, որ հարկ է ունենալ անհրաժեշտ կրթական որակ ապահովող ծրագիր:

Դպրոցի ավարտական վկայականները բուհեր ընդունելիս հաշվի առնելուն անդրադառնալով՝ Զոհրաբյանը նկատեց, որ դա, իհարկե, որոշակիորեն կխթանի, որպեսզի աշակերտը հակված լինի և մոտիվացիա ունենա դպրոցում ստանալու անհրաժեշտ որակի կրթություն, եթե իրեն այդպիսի կրթություն մատուցվի, բայց այստեղ պետք է հիշել, որ դպրոցներում սկսեցին համատարած վաճառել բարձր թվանշաններով վկայականներ: «Հիմա մենք մտավախություն չունե՞նք, որ կվերադառնանք այդ արատավոր համակարգին»,- ասաց նա:

ԿԳ նախարար Արմեն Աշոտյանն արձագանքեց. «Իրականում մենք ձեզ հետ, բոլորի հետ միասին միշտ դժգոհ ենք ամեն ինչից: Երբեմն տեղին ենք դժգոհում, երբեմն անտեղի ենք դժգոհում, երբեմն ճառում ենք, կենացում ենք, բայց երբ որ գալիս է գործնական պահը, խուսափում ենք, խորշում ենք: Օրինակ՝ ես էլ գիտեմ, լայնածավալ խնդիրներ կան, փոքր երկիր ենք, բոլորս էլ գիտենք, մի հատ ասեք՝ մի պատգամավոր ինձ մի օր թող տնօրենի անուն տա, հարգելի լրագրողներ, անուն տվեք տնօրենի, ով փողով ծնողին թույլ է տվել աշակերտին չբերել դպրոց: Խնդիրը գիտե՞ք որն է, որ իրականում այս կոռուպցիոն մեխանիզմներն ավելի շատ մարդկանց են ձեռք տալիս, քան այդ մեխանիզմների բացակայությունը»,- ասաց նա՝ հավելելով, որ մի զգալի մաս կա մեր շահառուների մեջ, ում ձեռնտու է փողով քննություն ստանալու տարբերակը, փողով երեխուն դասի չտանելու տարբերակը:

Աշոտյանը նշեց, որ քանի դեռ ուսանողը շահագրգիռ է, որ բուհում լինի կոռուպցիա, անգամ եթե տասնհինգ կրթության նախարար բերեն, ու բոլորը լինեն, օրինակ, ՀԱԿ-ից, չի փոխվելու, քանի դեռ ուսանողի ծնողը շահագրգիռ է փող տալու մեջ, տնօրենը շահագրգիռ է, վերցնում է, ապա իրենք ավելորդ են դառնում այս խաղի մեջ:

«Իրենք տակերում իրար հետ լավ էլ աշխատում են»,- ասաց նախարարը: Նա նշեց, թե կրկնուսույցների պրակտիկան աշխարհի մի շարք երկրներում տարածված է՝ Կորեա, Ճապոնիա, Չինաստան, սակայն մի տարբերությամբ. այնտեղ լեգալ է, պարապողները գրանցվում են, արգելված է դասերի ժամանակ պարապել։
«Ես չեմ մեղադրում, որ պարապում են, բայց որ վարկաբեկվում են, խմբեր են ձևավորում և առավոտից երեկո դիմորդ ֆռռացնում, դեմ եմ։ Բայց ո՞վ կարող է արգելել լրացուցիչ գիտելիք ստանալ փողով. ոչ ոք, ես էլ չեմ կարող արգելել»,- նշեց նա։

Աշոտյանը պնդեց, որ գյուղերում կրկնուսույցներից չեն օգտվում, իսկ դպրոցական գիտելիքների պաշարն էլ բավարար է բուհ ընդունվելու համար։ Նախարարը նկատեց՝ իրենք 18 000 վճարովի տեղ են տվել բուհերում՝ այն դեպքում, երբ կա 15 000 դիմորդ, իսկ դա արել են դիտավորյալ, որ ժողովուրդը տեսնի, որ դեֆիցիտ չկա, արհեստական աժիոտաժ չլինի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում