Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 14-րդ տուրի շրջանակներում Վլադիկովկազի «Ալանիա»-ն սեփական հարկի տակ ընդունել էր Նիժնի Նովգորոդի «Վոլգա»-ին:
Խաղն անցավ հյուրերի առավելությամբ, ինչն էլ երկրորդ կեսում գրանցված գոլերի տեսքով անդրադարձավ վերջնական հաշվի վրա: «Վոլգա»-ն հաղթեց 0:2 հաշվով:
Նշենք, որ Հայաստանի հավաքականի հարձակվող Արթուր Սարկիսովը դաշտ դուրս եկավ խաղավերջում ու խաղաց 10 րոպե, սակայն աչքի ընկնել նրան չհաջողվեց:
Ալանիա – Վոլգա` 0:2
Գոլերը` Սապոգով, Մաքսիմով (68′, 74′)









































