Goal.com-ը տեղեկացնում է, որ անգլիական «Մանչեսթեր Սիթի»-ի կիսապաշտպան Ջեյմս Միլներն այսօր բուժզննում է անցնելու՝ պարզելու համար՝ արդյոք ինքը կարո՞ղ է մասնակցել Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի «Այաքս» – «Մանչեսթեր Սիթի» հանդիպմանը:
Նշենք, որ Միլները ծնկատակի ջլի վնասվածք ունի, իսկ թիմի բժշկական անձնակազմն ու գլխավոր մարզիչը, կարծես թե, չեն ցանկանում ռիսկի դիմել՝ վնասվածքն ավելի չխորացնելու նպատակով:







































