17-ամյա Նիկ դ՛Ալոզիոն ծրագիր է ստեղծել iPhone-ի համար, գրում է Lifenews-ը:
Summly անունը կրող ծրագիրը վերլուծում է տեղեկատվական կայքերը և մեկ-երկու նախադասությամբ ներկայացնում կարևոր նորությունները:
Արհեստական ինտելեկտը վերլուծում է ընտրված թեմաները՝ տեղեկատվություն ստանալով մեծ քանակությամբ աղբյուրներից, այնուհետև նվազեցնում է տեղեկատվական բովանդակությունը:
Անհրաժեշտության դեպքում հնարավոր կլինի կարդալ նորության ամբողջ տեքստը:
iPhone-ի համար Summly ծրագիրը հնարավոր է անվճար ներբեռնել AppStore-ից:








































