Friday, 19 04 2024
00:45
Տղամարդն ինքնահրկիզվել է Նյու Յորքի դատարանի շենքի մոտ` Թրամփի գործով լսումների ժամանակ
Մայրաքաղաքում բացօթյա առևտուրն արգելվում է
ՀՀ և Ադրբեջանի պայմանավորվածությունների կյանքի կոչումը կբերի խաղաղություն նաև ողջ տարածաշրջանում. պատգամավոր Գրիգորյան
00:12
«Սահմանազատման գործընթացի վերաբերյալ հուսադրող լուրեր կան»․ Կլաար
Գավառում մոր կողմից երեխային բռնության ենթարկելու գործը նախաքննության փուլում է
Մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՃԵԿ խախտման Էլեկտրոնային ծանուցումը նախընտրելու դեպքում 20 տոկոս նվազ բոնուսը
Զառի դպրոցը «հազարապետ» Փաշինյանին հրավիրել է՝ դիտելու «Պապ թագավոր» ներկայացումը
«Սիրո սեղան». AMAA-ի «Հայասա» թատերախումբը փայլեց նորովի
Տավուշից ոչ մի միլիմետր չի հանձնվում. Լիլիթ Մինասյան
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
Երևանը պնդում է՝ Մինսկի խումբ գոյություն ունի
Ռուսաստանի հեռանալով Երևանն ու Բաքուն կարողանում են պայմանավորվել
Մի՛ դարձրեք հնարավորությունը մամլիչ
Ավանակով գնացել է Կապան՝ գնումներ կատարելու և չի վերադարձել
Մահացել է ԵԱՀԿ ՄԽ ՌԴ առաջին համանախագահ Վլադիմիր Կազիմիրովը
Արամ Ա Վեհափառ Հայրապետն ընդունել է Միջազգային քրեական դատարանի առաջին դատախազ Լուիս Մորենո Օկամպոյին
Իրանն աջակցում է ՀՀ տարածքային ամբողջականությանը և դեմ է միջազգային սահմանների որևէ փոփոխման․ ԻԻՀ դեսպան
Ռուս-ադրբեջանական «մաքուր էջի» աշխարհաքաղաքական սեւագիր կա՞
Ես ճիշտ էի, Փաշինյանին սատարող քաղաքացիական հասարակությունը սխալ
«Գարդման-Շիրվան-Նախիջևան»-ը ողջունում է «Մեծ յոթնյակի»՝ Ադրբեջանին և Հայաստանին ուղղված հայտարարությունը
Հայկազ Նասիբյանը նշանակվել է էկոնոմիկայի նախարարության գլխավոր քարտուղար
Գետնի վրա կվերարտադրվեն ԽՍՀՄ փլուզման պահին իրավաբանորեն հիմնավորված միջհանրապետական սահմանները․Եղոյան
Բաքուն փորձում է փաստերի խեղաթյուրմամբ հարցականի տակ դնել հայկական բազմադարյա ներկայությունը. ԼՂՓԻ միություն
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ողջ գործընթացում հիմնվելու են Ալմա-Աթայի հռչակագրի վրա․ Խանդանյան
Հայ-ադրբեջանական նոր պայմանավորվածություն
Սահմանի հստակ ֆիքսումը դառնալու է ՀՀ տարածքային ամբողջականության պաշտպանությանը միտված լեգիտիմ գործոն․ Կոնջորյան
Փրկարարները Գորիսում իրականացրել են հարկադիր քարաթափում
ՀՀ ԿԳՄՍ փոխնախարարը և ԱԶԲ պատասխանատուները քննարկել են դպրոցների սեյսմակայունության հիմնախնդիրը
Հայաստանն էականորեն խորացնում է իր համագործակցությունը Եվրոպական միության և ԱՄՆ-ի հետ. ԱԳ նախարար
Արցախի ԱԺ-ն ՌԴ համապատասխան կառույցների հետ անհապաղ քննարկումներ է խնդրում սկսել

Տրագիկոմեդիա` հուժկու գործողությամբ

Հայաստանում քանի՞ վարչապետ, նախագահ ու տարատեսակ այլ պաշտոնյաներ են հայտարարել հավասար տնտեսական մրցակցության, օլիգոպոլիաների, մոնոպոլիաների, արտոնությունների դեմ պայքարի, կոռուպցիայի դեմ պայքարի, բիզնեսն ու իշխանությունը տարանջատելու մասին: Ոչ ոք, իհարկե, չի հաշվել, բայց առնվազն մեկ տասնյակից ավելի տարատեսակ պաշտոնյաներ անկախության ողջ ընթացքում ամենաբարձր մակարդակով տվել են նման հավաստիացումներ, արել են նման հայտարարություններ:

Այդ ամենի արդյունքում Հայաստանում խորացել է բիզնեսի և իշխանությունների սերտաճումը, խորացել է քաղաքականության ու բիզնեսի սերտաճումը, ամբողջ կուսակցություն-բիզնես պրոյեկտներ են ի հայտ եկել իշխանական համակարգում, ի հայտ է եկել ընտրակաշառքների ինստիտուտը, որը ըստ էության ևս հանդիսանում է իշխանության ֆինանսա-տնտեսական մեքենայությունների արգասիք, Հայաստանում ավելացել են մենաշնորհները, Հայաստանում ավելացել են օլիգոպոլիաները:

Եվ այս ամենի ներկայացուցիչներից մեկը՝ Հայաստանում խոշոր ունետեր Աբրահամյանների ընտանիքից Հովիկ Աբրահամյանը, հանդիսանում է հերթական պաշտոնյան, որը հայտարարում է, որ հավասար մրցակցային դաշտ, հարազատա-խնամիա-բարեկամական արտոնություններից զուրկ միջավայր է լինելու: Երբ սա ասում է Հովիկ Աբրահամյանը, որի որդին մի խոշոր վերամշակող ընկերության 50 տոկոսի փայատերն է, իսկ մյուս 50 տոկոսի փայատերն էլ Հովիկ Աբրահամյանի ենթակա գյուղնախարար Սերգո Կարապետյանն է, ապա նման հավաստիացումներին հավատալը ուղղակի ծիծաղելի կլինի:

Ծիծաղելի է, երբ Երևանի քաղաքապետարանի որոշումով Երևանում ձևավորվում է, այսպես ասած, ավտոկայանատեղիների մոնոպոլ բիզնեսը և այն տրվում է Սերժ Սարգսյանի մանկության ընկերոջ ընտանիքին, իսկ Սերժ Սարգսյանի նշանակած վարչապետը հայտարարում է, որ երկրում հավասար մրցակցային դաշտ է լինելու: Նման դաշտի մասին հավաստիացումը ծիծաղելի է, երբ հավասար մրցակցային դաշտի ապահովման համար պատասխանատու կարևորագույն օղակներից մեկի՝ հարկային ու մաքսային կառույցի ղեկավարն ու նրա ընտանիքի անդամները հանդիսանում են խոշոր գործարարներ, սեփականատերեր, բայց նրան ոչ միայն իշխանությունից չեն տարանջատում, այլ հավասար մրցակցություն խոստացող Հովիկ Աբրահամյանի կառավարությունում սուպերնախարարություն են վստահում:

Ծիծաղելի է, երբ վարչապետ նշանակված անձը խորհրդարանական իր մեծամասնությամբ կողմ է քվեարկել մի օրենքի, որը ի վնաս փոքր ու միջին մի շարք բիզնեսների արտոնություն է սահմանել իր խնամու խաղատնային բիզնեսի համար, իսկ հիմա խոսում է հավասար պայմաններից և հայտարարում, որ ոչ մի բարեկամի կամ հարազատի արտոնություն չի լինելու:

Ծիծաղելի է, երբ Հայաստանում ձևավորվում է իր շահութաբերության տոկոսով աշխարհում նախադեպը չունեցող մի բիզնես՝ արագաչափերի ու երթևեկության տեսախցիկների բիզնեսը, ու այն հանդիսանում է երկրի նախագահի պաշտոնը զբաղեցնող անձի եղբոր բիզնեսը, իսկ այդ նախագահի նշանակած վարչապետը խոսում է հավասար մրցակցային հնարավորությունների, հավասար մրցակցային դաշտի, չգրված արտոնությունների վերացման մասին:

Բայց դժվար է այդ ամենի վրա ծիծաղել, որովհետև այդ ամենը կինո չէ, որ ցուցադրվում է հեռուստատեսությամբ, և ոչ էլ կատակերգական այլ ֆորմատ, որ ներկայացվում է բեմից կամ հեռուստաէկրանից: Սա իրականությունն է, Հայաստանի Հանրապետությունում առկա իրավիճակը, գոյություն ունեցող կյանքը, այն կյանքը, որը բնակչության առնվազն 35 տոկոսի համար աղքատություն է, որից փախչում են ուր հնարավոր է՝ անգամ կամուրջից ներքև: Ու ծիծաղելը դառնում է անհնար, ավելի անհնար, քան այդ Հայաստանում ապրելը: Որովհետև մարդիկ ապրում են, բայց չեն ծիծաղում:

Խոսքն, իհարկե, այն մարդկանց մասին չէ, որ ապրում են այս «ծիծաղելի» պայմանների հաշվին: Խոսքն այն մարդկանց մասին է, որ Հայաստանում մնացել են օրվա հացի կարոտ, բուժօգնության կարոտ, մնացել են աշխատանքի և արժանապատվության կարոտ: Հիմա նրանց առաջ ելույթներ են ունենում այն մարդիկ, որոնք Հայաստանում աղքատության խորացմանը հակադիր սրընթաց հարստացել են: Ելույթներ են ունենում և խոսում հավասար մրցակցության և հարազատների ու բարեկամների միջև խտրականություն չդնելու մասին: Այսինքն` աղքատ հասարակությանը շարունակում են նվաստացնել, որովհետև երբ հարստացել ես հասարակության և պետության աղքատացման հաշվին, բայց խոսում ես ինչ-որ հավասարություններից, դա նշանակում է վիրավորում ես մարդկանց, համարում, որ նրանք տգետ են և կարող են կուլ տալ այդ հայտարարությունները:

Առկա իրավիճակում, անկեղծության միակ ցուցիչը կարող է լինել ներողությունը՝ հավաքական ներողությունը հասարակությունից, որ պետք է խնդրի հայաստանյան «էլիտա» կոչվածը, որովհետև այդ «էլիտան» անփոփոխ ու կայուն շարունակում է իր փոխատեղումները իշխանական համակարգում, իսկ դրան զուգահեռ շարունակվել է հասարակության կյանքի մակարդակի կայուն անկումը` և՛ նյութական, և՛ բարոյական առումով: Եթե անգամ ենթադրենք, որ կարող է աշխատել, այսպես ասած, «առաջին միլիոնի» բանաձևն, ու հասարակությունը կարող է ներել բիրդան միլիոնատերերին, ապա դրանից հետո, միևնույն է, մնում է կամ իշխանությունից, կամ բիզնեսներից հրաժարվելը: Եթե չկա այդ երկուսը՝ ներողությունն ու հրաժարումը, ապա մնացյալն արդեն ծիծաղելի էլ չէ, այլ ազգային և պետական ողբերգության նոր ու «հրաշալի» մեկնաբանություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում