Նոյեմբերի 5-ին Իսրայելի տրանսպորտի նախարար Իսրայել Կացը «Արկիա» ավիաընկերությանը Թել Ավիվ-Երևան ուղիղ չվերթ իրականացնելու թույլտվություն է տվել,- հաղորդում է իսրտայելական Zman գործակալությունը:
Նախարարի խոսքերով՝ «Արկիա» ավիաընկերությանը հնարավոր է եղել նշանակել Իսրայել-Հայաստան գծի ավիափոխադրող 1997 թ. Իսրայելի և Հայաստանի միջև ավիափոխադրումների մասին համաձայնագրի շնորհիվ:
Ըստ համաձայնագրի՝ ավիաընկերությունները կարող են ավիափոխադրում իրականացնել երկու երկրների միջև, սակայն մինչև հիմա չվերթներ իրականացնում էր միայն հայկական ընկերությունը:











































