Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի նախկին ու «Լոս Անջելես Գելեքսի»-ի ներկայիս ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը խոստովանել է, որ չնայած ինքը «մանկունյանցիներ»-ի երկրպագու է, այնուամենայնիվ պետք է փաստի, որ ուրուգվայցի Լուիս Սուարեսի՝ Անգլիայի Պրեմիեր Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում տեղի ունեցած՝ «Նյուքասլ»-ի դեմ հանդիպմանը խփած գոլը հիասքանչ էր:
«Դա հրաշալի գոլ էր: Նա ուղղակի հրաշալի վարվեց գնդակի հետ: Չնայած ես, լինելով «Մանչեսթեր Յունայթեդ»-ի երկրպագու, չպետք է խոսեի «Լիվերպուլ»-ի ֆուտբոլիստի մասին, սակայն ասում եմ, որ առաջին կասեցումն ուղղակի հրաշք էր, իսկ երկրորդը՝ ավելի լավը: Նա հիասքանչ խաղացող է ու կարող է նույնը կրկնել յուրաքանչյուր հանդիպման»,- ասել է Բեքհեմը:








































