Նոյեմբերի 5-ին սիրիացի ապստամբները սկսել են մարտեր մղել Պաղեստինի ազատագրման ազգային ճակատի ստորաբաժանումների դեմ, որը ֆինանսավորվում է Սիրիայի կառավարության կողմից,- հաղորդում է Associated Press-ը:
Մարտերն ընթանում են Դամասկոսի հարավում՝ Թադամոն շրջանում և պաղեստինցի փախստականների Յարմուկ ճամբարում: Պաղեստինիների կողմից հանդես են եկել նաև սիրիական կառավարական ստորաբաժանումները:
Զոհերի մասին հաղորդագրություններ չկան:
Սիրիայում բնակվող պաղեստինի փախստականները երկար ժամանակ չեզոք դիրքորոշում էին պահում քաղաքացիական պատերազմում, սակայն վերջին ամիսների ընթացքում նրանց մի մասն անցել է կառավարության կողմը, մյուս մասը՝ ապստամբների:









































