1942 թ. նոյեմբերի 5-ին Եգիպտոսում ավարտվեց Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր ճակատամարտերից մեկը, երբ Բրիտանիայի զորքերը ճեղքեցին Ռոմմելի աֆրիկյան կորպուսի պաշտպանությունը,- հաղորդում է BBC-ին:
Ուինսթոն Չերչիլի խոսքերով՝ «Ալ-Ալամեյնի մոտ ճակատամարտը վերջը չէր, ոչ էլ վերջի սկիզբն էր, այլ հավանական է՝ սկզբի վերջն էր»:
1942 թ. նոյեմբերի 5-ին ավարտվեց Ալ-Ալամեյնի մոտ երկրորդ ճակատամարտը, որը սկսվել էր հոկտեմբերի 23-ին: Սակայն այն դարձավ առաջին ճակատամարտի տրամաբանական շարունակությունը, որը տևեց հուլիսի 1-27-ը:
Այս երկու ճակատամարտերի ընթացքում գերմանացի, ապա բրիտանացի զինվորներին հաջողվում է ճեղքել թշնամու պաշտպանությունը և հաղթանակ տանել:
Աֆրիկյան կամպանիան Երկրորդ համաշխարհային պատերազմի հայտնի դրվագներից մեկն է: Դրա մասնակիցները՝ և՛ գերմանական աֆրիկյան կորպուսը, և՛բրիտանական 8-րդ բանակը դարձան իրենց երկրների զինված ուժերի նշանավոր միավորումներ:









































