Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

ՌԴ-ն դադարեցնում է հին պայմանագրերով ՀՕՊ միջոցների մատակարարումը Սիրիա. Լավրով

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը եգիպտական «Ալ-Ահրամ» թերթի հետ հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը Սիրիա է մատակարարում միայն պաշտպանողական սպառազինություն, և որ ներկայում ավարտվում է Հակաօդային պաշտպանության միջոցների մատակարարման պարտավորությունների կատարումը:

Լավրովի խոսքով՝ ռուս-սիրիական ռազմա-տեխնիկական համագործակցությունը մշտապես ուղղված է եղել հնարավոր արտաքին սպառնալիքի դեմ Սիրիայի պաշտպանունակության ամրապնդմանը, այլ ոչ թե Բաշար Ասադին աջակցելուն:

«Հիմնական սպառազինությունը Սիրիայի արաբական հանրապետություն է մատակարվել դեռևս Խորհրդային միության կողմից: Ներկայում մենք ավարտում ենք նախկինում մեր վրա վերցրած պարտավորությունները՝ կապված հիմնականում ՀՕՊ որոշ միջոցների մատակարարման հետ: Նման սպառազինության արտահանումը կրում է պաշտպանողական բնույթ և չի հակասում միջազգային ոչ մի կոնվենցիայի»,-ասել է Լավրովը:

Բացի այդ՝ ՌԴ արտգործնախարարը հավելել է, որ Մոսկվան չի աջակցում Սիրիայում հակամարտող ոչ մի կողմի և դատապարտում է միջազգային հումանիտար իրավունքի ցանկացած խախտում, այդ թվում՝ ռեժիմի կողմից թույլ տված:

Նախարարի խոսքով՝ շատ ուրիշ արտաքին խաղացողներ աջակցում են զինված ընդդիմությանն ու նույնիսկ արդարացնում են նրանց կողմից իրականացված ահաբեկչությունները:

Ռուսաստանը, ի տարբերություն շատ ուրիշ միջազգային և տարածաշրջանային խաղացողների, կապ է պահպանում ինչպես Սիրիայի կառավարության, այնպես էլ ընդդիմադիր ուժերի լայն շրջանակի հետ՝ ասել է Լավրովը:

Նա հայտարարել է, որ որոշ երկրներ խախտում են միջազգային իրավունքի սկզբունքները, որոնք արգելում են այլ պետության ռեժիմի բռնի տապալմանն աջակցելն ու ֆինանսական օգնություն տրամադրելը: 1970 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի ընդունած Միջազգային իրավունքի սկզբունքների հռչակագրում նշվում է, որ ոչ մի պետություն չպետք է կազմակերպի, աջակցի, ֆինանսավորի զինված գործողութուններ՝ ուղղված այլ պետության ռեժիմի բռնի տապալմանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում