Նոյեմբերի 4-ին Մեծ Բրիտանիայում անցկացվել է աշխարհի հնագույն՝ Լոնդոն-Բրայթոն ավտոարշավը, որին կարող են մասնակցել 1905 թ. ոչ ուշ արտադրված ավտոմեքենաները,-հաղորդում է «Ռոսիա 24»-ը:
Ավտոարշավին մասնակցել է ընդհանուր առմամբ 500 մեքենա: Բոլոր մեքենաները կարողացել են հասնել վերջնակետին:
Լոնդոն-Բրայթոն ամենամյա ավտոարշավը կազմակերպվում է 1896 թվականից սկսած, այդ պատճառով համարվում է աշխարհի հնագույն ավտոարշավը:








































