«Ռեդ Բուլ» թիմի արշավորդ Սեբաստիան Ֆետելը մեկնաբանել է Աբու Դաբիի գրան պրին, որում նրան հաջողվեց զբաղեցնել երրորդ տեղը:
«Եթե ես երրորդը չլինեի, ապա ամեն ինչ այլ կլիներ: Սակայն մեքենան շատ արագ էր, ու մենք հավատում ենք նրան, ինչ ունենք, ու շատ ուրախ ենք:
Սակայն սա ոչինչ դեռ չի նշանակում: «Ֆորմուլա 1»-ում ամեն ինչ շատ արագ կարող է փոխվել»,- Ֆետելի խոսքերն է մեջբերում AS-ը:
Հիշեցնենք, որ Ֆետելը հիմա ընթանում է անհատական հաշվարկի առաջին տեղում` գերազանցելով Ֆերնանդո Ալոնսոյին 10 միավորով: