Life News-ի փոխանցմամբ՝ վրացական Կսանի ավանում գտնվող բանտի 15 բանտարկյալներ, որպես բողոքի նշան, կարել են իրենց բերանը՝ պահանջելով փոխել վարչակազմին: Նրանք հայտարարել են, որ իրենց այդ քայլին դրդել են վարչակազմի հնչեցրած սպառնալիքները:
Իրավապաշտպան Գեորգի Լորդկիպանիձեն հայտարարել է, որ իրենք բազմաթիվ բողոքներ են ստացել բանտարկյալների կողմից. «Շատ բանտարկյալներ բողոքում են, որ իրենց սպառնում են ֆիզիկական հաշվեհարդարով և բանտի տարածք հատուկջոկատայինները մտցնելով: Շատ բանտարկյալներ վախենում են իրենց կյանքի համար և հարազատներին խնդրում են մնալ գաղութի հարևանությամբ, հակառակ դեպքում իրենց նկատմամբ կարող է գործադրվել ֆիզիկական ուժ»:
Նշվում է, որ բանտարկյալների մի քանի տասնյակ հարազատներ փորձել են ներխուժել բանտի տարածք՝ վախենալով իրենց հարազատների կյանքի համար, սակայն բանտի պահպանությունը կանխել է այդ փորձը: Բանտարկյալներն անմիջապես արձագանքել են դրան և, որպես բողոքի նշան, կարել են իրենց բերանները՝ պահանջելով գործող վարչակազմի փոփոխություն:








































