«Սևիլյա»-ի գլխավոր մարզիչ Միգել Միչելը դժգոհ էր Իսպանիայի առաջնության 10-րդ տուրի շրջանակներում «Լևանտե»-ի դեմ հանդիպման արդյունքից:
Անդալուզյան թիմը չի կարողացել գրավել մրցակցի դարպասը և ստիպված է եղել բավարարվել 1 միավորով:
«Ես դժգոհ եմ ոչ թե «Սևիլյա»-ի խաղից, այլ հանդիպման արդյունքից: Սաներս չէին կարողանում ճիշտ ավարտի հասցնել իրենց գրոհները: Պետք է խոստովանեմ, որ առաջին խաղակեսը մեզ համար բարդ էր, սակայն երկրորդում սկսեցինք ճնշում գործադրել մրցակցի վրա:
Այնուամենայնիվ, երբեք հնարավոր չի լինի գոլ խփել, եթե բացակայում է դիպուկ հարվածը: Ցանկացած դեպքում չեմ կարող ասել, թե դժգոհ եմ սաներիս ցուցադրած խաղից»,- իսպանացի լրագրողներին հայտնել է Միչելը:









































