Գիտնականները կարողացել են գաղտնազերծել նիանդերթալցու գենոմը: Հետազոտությունները ցույց են տվել, որ մոլորակի վրա միակ մարդիկ, որոնց մոտ բացակայում է նիանդերթալցու գենոմը` Հարավային Աֆրիկայի բնակիչներն են: Այս տվյալները հրապարակվել են PLoS ONE ամսագրում:
Եվրոպայի և Ասիայի ժամանակակից բնակիչների մոտ ԴՆԹ-ի 1-4 %-ը կազմված է նիանդերթալցու գենետիկական նյութից: Իսկ դա նշանակում է, որ չնայած երկու տեսակների միջև խաչասերումն այդքան էլ պտղաբեր չի եղել, սակայն ստացված ժառանգները բավարար էին, որ մեզնից յուրաքանչյուրը ժառանգեր նիանդերթալցու մի մասնիկը: Պարզվել է՝ ժառանգած գեները նրանցից մեկն են, որոնք թույլ են տալիս ունենալ ավելի ամուր իմունիտետ:
Այս ամենից բացի՝ հետազոտողները եկել են այն եզրահանգման, որ քանի որ Կենտրոնական և Հարավային Աֆրիկայի բնակիչների մոտ բացակայում են նիանդերթալցու գենոմը, նշանակում է, որ միջտեսակային խաչասերումները տեղի են ունեցել Սև մայրցամաքից դուրս, երբ Homo sapiens-ները սկսել են տարածվել Մերձավոր Արևելքում, որը տեղի է ունեցել 100 000 տարի առաջ:










































