Հարավային Կորեայի իշխանությունները հայտարարել են Յոնգվանում երկու ատոմային ռեակտորների ժամանակավոր կասեցման մասին: Պատճառը դրանցում պարունակվող տարրերն են, որ իրացվել են մատակարարների կողմից կեղծ սերտիֆիկատների միջոցով: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը:
Ինչպես նշվում է, ռեակտորների աշխատանքի դադարեցման մասին որոշումը պետք է անհապաղ ի կատար ածվի, սպասվում է, որ դրանց աշխատանքը կդադարի մինչև 2013թ. հունվարը: Մինչ այդ ինժեներները պետք է փոխեն մի շարք դետալներ, մասնավորապես, սառեցման համակարգերը, որոնց սերտիֆիկատները կեղծ են եղել:
Երկրի էկոնոմիկայի նախարար Հոնգ Սուկ Վուն նկատել է, որ դրանց աշխատանքի դադարեցման հետևանքով երկրում կառաջանա էլեկտրաէներգիայի սուր պակաս: Յոնգվանի ատոմակայանը երկրում շահագործվում է 1979-ից: Ներկայում այն ունի 6 ռեկատոր:










































