Գերմանիայի հակառասիստական կազմակերպությունները ցույցեր են անցկացրել՝ բողոքելով ռասիստական բռնությունների դեմ: Ցույցերին մասնակցել է հինգ հազար մարդ:
Ցույցերը նվիրված են եղել «Ազգային-սոցիալիստական ընդհատակ» նեոնացիստական խմբավորման բացահայտման տարելիցին, որը պատասխանատու է 2000-2007 թվականներին տասը մարդու՝ հիմնականում ներգաղթյալների սպանության համար:
Գերմանական ոստիկանությունը սուր քննադատության է արժանացել՝ այդ սպանություններում ռասիստական ենթատեքստ չտեսնելու համար:








































