Հայերը Ղրիմում ապրել են դեռ մեր թվարկությունից առաջ: Թեոդոսիան ներծծված է հայկական ներկայությամբ: Ժամանակ կար, երբ այնտեղ 32 հայկական եկեղեցի էր գործում: Այժմ դրանցից մի քանիսն են ընդամենը պահպանվել, որոշ հուշարձաններ էլ գտնվում են անմխիթար վիճակում: Գործող ս.Սարգիս եկեղեցին, որը պահպանված հայկական եկեղեցիներից ամենահինն է, միաժամանակ գեղեցիկ և շատ պարզ է, քանի որ հայերի կարծիքով՝ տաճարը պետք է համեստ լինի:
2017 թ. Այվազովսկու 200 ամյակի կապակցությամբ ծրագրվում է հայկական բոլոր հուշարձանները կարգի բերել:








































