Իտալիայի վարչապետ Մարիո Մոնտին այսօր այցով գտնվել է Աֆղանստանում։ Այս մասին հաղորդում է Svoboda ռադիոկայանը:
Քաբուլում նախագահ Համիդ Քարզայի հետ բանակցություններից առաջ Մոնտին այցելել է Աֆղանստանում ՆԱՏՕ-ի առաքելության կազմի մեջ մտնող իտալացի զինծառայողներին:
Իտալական մոտ 3.5 միլիոնանոց զորախումբը գտնվում է Գերատ արևմտյան ծայրամասում: Հռոմը նախատեսում է Աֆղանստանից իր զորքերը դուրս բերել 2014 թ. վերջին, երբ երկրից, ինչպես սպասվում է, կհեռանան ՆԱՏՕ-ի բոլոր հիմնական ստորաբաժանումները:
Մոնտիի խոսքերով՝ կարևոր է, որպեսզի Աֆղանստանի և Քաբուլում ներկայումս գտնվող միջազգային գործընկերների միջև հարաբերությունները պահպանվեն նաև զորքերի դուրս բերումից հետո: Ընդ որում՝ իտալացի վարչապետը նշել է, որ հետագա համագործակցությունը պետք է լինի տնտեսության ոլորտում, այլ ոչ թե՝ ռազմական։
Աֆղանստանում թալիբների դեմ պայքարելու 11 տարվա ընթացքում սպանվել է Իտալիայի 50 քաղաքացի:








































