Բրիտանիայի ամենաերկարակյաց բնակիչը` Ռեջ Դինը, նշում է իր ծննդյան 110 ամյակը: Եկեղեցու նախկին սպասավորի պատվին համերգ է կազմակերպվել շաբաթ երեկոյան, սակայն նա չի կարողացել ներկա գտնվել այդ համերգին:
Ռեջ Դինը Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ծառայել է Բիրմայում: Նա հոգևորական է եղել և թոշակի է անցել միայն 80 տարեկանում: 10 տարի նա զբաղվել է դասավանդմամբ, ամուսնացած է եղել երեք անգամ: Նա երկու համաշխարհային պատերազմների վկա է, նրա օրոք փոխվել է Բրիտանիայի 24 վարչապետ:
Դինի կարծիքով՝ իր երկարակեցության գաղտնիքը ծուլությունն է, սակայն հարազատները նրա հետ համաձայն չեն: Նրա ընտանիքը հավաստիացնում է, որ երկար ապրելու պատճառն այն է, որ պատանի հասակում Հնդկաստան այցի ժամանակ նրան «խորհրդավոր ըմպելիք» են նվիրել:










































