Չինական ռազմական չորս նավեր կիրակի օրը մոտեցել են Սենկակու(Դյաոյուայդաո) կղզիներին:
Ինչպես տեղեկացրել է Ճապոնիայի սահմանապահ ծառայությունը, նավերը կղզիներից 22 կիլոմետր հեռավորությամբ կատարել են ծովային դիտարկումներ։
Ճապոնիայի ԱԳ նախարարությունը երկրում Չինաստանի դեսպանին նավերի կապակցությամբ իր բողոքն է ներկայացրել:
Նմանատիպ դեպք տեղի էր ունեցել նաև նոյեմբերի երկուսին: Այս կղզիների շուրջ վեճը շարունակվում է 1970-ականներից: Նշված կղզիներին, Չինաստանից և Ճապոնիայից բացի, հավակնում է նաև Թայվանը:











































