Ռումինիայում բռնկվել է հերթական կոռուպցիոն սկանդալը: Երկրի դատախազությունը 29 օրով ձերբակալել է պաշտոնաթող գեներալ Դրագոշ Դիակոնեսկուին, ով կոմերցիոն բանկերից 22 միլիոն եվրո հափշտակելու գործում գլխավոր կասկածյալն է: Այս մասին, ինչպես հաղորդում է Укрінформ–ը, հաղորդել է Ռումինիայի Կազմակերպված հանցավորության և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունը:
«Պաշտոնաթող գեներալ Դրագոշ Դիակոնեսկուին ձերբակալելու օրդերը տրվել է հետաքննչական մարմինների մոտ առկա փաստերի հիման վրա, որոնց համաձայն՝ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցը հանցավոր խմբավորման «ուղեղն» է եղել»,- նշվում է վարչության շրջաբերականում:
Գեներալից բացի, ևս 5 մարդ է ձերբակալվել:
Ռումինիայում հետաքննվում է երկրի երեք կոմերցիոն բանկերից 22 միլիոն եվրո հափշտակելու աղմկահարույց գործը։ Գումարները բանկերը որպես վարկ տրամադրել են կեղծ փաստաթղթերի հիման վրա:










































