Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Հայաստանն ԱՊՀ-ի ամենաթանկ երկիրն է Ռուսաստանից ու Ղազախստանից հետո

Հայաստանում ապրելը ավելի թանկ է, քան Ադրբեջանում, Բելառուսում, Ղրղզստանում, Մոլդովայում, Տաջիկստանում, Ուկրաինայում, Իրանում: Սա երևում է համաշխարհային բանկի՝ վերջերս հրապարակած «Գնողունակության համարժեքն ու իրական ծախսերը աշխարհի տնտեսություններում» (Purchasing Power Parities and Real Expenditures of World Economies) հետազոտությունից:

5-6 տարին մեկ Համաշխարհային բանկը խորը ուսումնասիրություններ է կատարում երկրներում՝ պարզելու համար, թե 1 դոլարով ինչ ծավալի ապրանքներ կարելի է գնել աշխարհի տարբեր երկրներում: Վերջին հետազոտությունն անցկացվել է 2011-ի տվյալների համար, որի արդյունքները հրապարակվեցին վերջերս:

Կան երկրներ, որտեղ մեկ դոլարով ավելի քիչ ապրանքներ ու ծառայություններ կարելի է գնել, քան ԱՄՆ-ում (Շվեյցարիա, Նորվեգիա, Ավստրալիա, Դանիա, Շվեդիա, Ճապոնիա, Ֆինլանդիա, Լյուքսեմբուրգ, Կանադա և այլն), և երկրներ, որտեղ 1 դոլարով ավելի շատ ապրանքներ ու ծառայություններ կարելի է գնել, քան ԱՄՆ-ում (Եգիպտոս, Պակիստան, Մյանմա, Եթովպիա, Բանգլադեշ, Հնդկաստան, Վիեննա, Ուգանդա):

Ստանալով այդ երկրների տվյալները՝ դուրս է բերվում աշխարհի միջին գների մակարդակը ու այդ միջինին վերագրվում է 100 միավոր: Մնացած բոլոր երկրների գներն արտացոլվում են այս 100-ի նկատմամբ: Եթե երկրում գների մակարդակը, օրինակ, 50 է (տնտեսագիտական տերմինը՝ «գների մակարդակի ինդեքս» (Price level index)), նշանակում է այդ երկրում գները աշխարհի միջինից փոքր են միջինում 2 անգամ, իսկ եթե գների մակարդակի ինդեքսը, ասենք, 200 է, նշանակում է այդ երկրում գները աշխարհի միջինից 2 անգամ բարձր են:

Աղյուսակ 1. Գների մակարդակի ինդեքսը (Price level index) ըստ ՀԲ-ի (աշխարհի միջինը՝ 100)

Երկիրը Գների մակարդակի ինդեքսը
Հայաստան 64.8
Ադրբեջան 58.9
Բելառուս 43.5
Ղազախստան 70.5
Ղրղզստան 49.6
Մոլդովա 60.8
Ռուսաստան 76.2
Տաջիկստան 48.7
Ուկրաինա 55.6
Վրաստան 65.7
Իրան 56.5

Աղյուսակ 1-ում ներկայացված են որոշ երկրների գների մակարդակի ինդեքսները, որից երևում է, որ ԱՊՀ 9 երկրների մեջ (3 երկրի տվյալներ չկան) Հայաստանը համեմատաբար բարձր գներ ունեցող երկրներից է: Հայաստանից բարձր գներ ունեն Ռուսաստանն ու Ղազախստանը, ինչպես նաև ԱՊՀ մեջ չմտնող Վրաստանը: Մեր հարևան Իրանում ևս գները ավելի ցածր են:

Ընդհանրապես՝ որքան բարձր է երկրի կենսամակարդակը (մեծ է մեկ շնչին ընկնող ՀՆԱ-ն), այնքան բարձր է նաև այդ երկրում գների մակարդակը: Այնպես որ, առանձին վերցրած գների մակարդակի ինդեքսը պետք է որ չանհանգստացներ Հայաստանի պարագայում, եթե մեր կենսամակարդակը բարձր լիներ վերևում բերված երկրներից: Սակայն խնդիրն այն է, որ մեր կենսամակարդակը ցածր է ԱՊՀ երկրների մեծ մասից: Ու արդյունքում ստացվում է այնպես, որ քիչ փող ու թանկ գներ ունենալու պարագայում Հայաստանում միջին սպառողը ապրանքների ու ծառայությունների՝ շատ ավելի քիչ ֆիզիկական ծավալ է սպառում, քան համեմատվող երկրների մեծ մասում:

Աղյուսակ 2. Մեկ շնչին ընկնող ծախսերի ինդեքսը, ըստ գնողությանկության համարժեքի (աշխարհի միջինը՝ 100)

Երկիրը Մեկ շնչին ընկնող ծախսերի ինդեքսը, ըստ գնողությանկության համարժեքի
Հայաստան 49.7
Ադրբեջան 118.6
Բելառուս 123.3
Ղազախստան 154.3
Ղրղզստան 22.7
Մոլդովա 31
Ռուսաստան 167.2
Տաջիկստան 16.7
Ուկրաինա 61.6
Վրաստան 47.1
Իրան 129.9

Աղյուսակ 2-ից երևում է, որ Հայաստանում միջին սպառողը մոտ 2 անգամ քիչ ապրանքներ ու ծառայություններ է սպառում (զուտ ֆիզիկական ծավալի մասին է խոսքը), քան աշխարհի միջին սպառողը, իսկ, օրինակ, միջին ադրբեջանցին ավելի քան 18%-ով շատ ապրանքներ ու ծառայություններ է սպառում (ֆիզիկական ծավալ), քան աշխարհի միջին սպառողը: Այս տեսակետից Հայաստանը առաջ է Ղրղզստանից, Տաջիկստանից, Մոլդովայից, մոտ է Վրաստանին: Սակայն պետք է հաշվի առնել, որ տվյալները 2011-ինն են, իսկ 2012-ից Վրաստանը առաջ անցավ Հայաստանից կենսամակարդակով: Այսինքն՝ 2013-2014թթ. տվյալները ամենայն հավանականությամբ Վրաստանի համար ավելի բարենպաստ պատկեր կարտացոլեն:

Այսպիսով, Հայաստանը ԱՊՀ երկրների և իր հարևանների համեմատությամբ համեմատաբար թանկ երկիր է, որտեղ միջին սպառողը համեմատաբար քիչ ֆիզիկական ծավալի ապրանքներ ու ծառայություններ է ի վիճակի գնել ու սպառել:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում