Թուրքիայում քուրդ քաղաքացիների հետ կապված խնդիրներ չկան` հայտարարել է Ազգային գործողության կուսակցության առաջնորդ Դևլեթ Բախչելին կուսակցության հավաքի ժամանակ` հաղորդում է TRT Haber հեռուստաալիքը:
Բախչելիի խոսքերով` Քրդական աշխատանքային կուսակցության ահաբեկչական կազմակերպությունն իր ուժերն օգտագործում է Թուրքիան քանդելու համար:
Թուրքիայի և Քրդական աշխատանքային կուսակցության միջև հակասությունը շարունակվում է ավելի քան 23 տարի: Քրդական աշխատանքային կուսակցությունը ահաբեկչական է ճանաչվել ՄԱԿ-ի և ԵՄ-ի կողմից:








































