Friday, 26 04 2024
23:15
Բայդենը հայտարարել Է Թրամփի հետ բանավեճին մասնակցելու պատրաստակամության մասին
Թուրքիայի նախագահի այցն ԱՄՆ հետաձգվել է
22:45
Ադրբեջանը պետք է հարգի մարդու իրավունքները․ Գերմանիայի կանցլեր
Երախտամոռությունը քաղաքական կատեգորիա չէ
Ինֆորմացիա ունեմ՝ Բաքուն քարտեզի 33 կտոր է ներկայացրել. ամեն հատվածում մի կեղծ փաստարկ են ստեղծել
Միայն հայի ձեռքով է հնարավոր զրկել Հայաստանը ինքնիշխանությունից
Ինչ է տեղի ունեցել Մոսկվայի մանկապարտեզում հայ երեխայի հետ․ հարցաքննություն, ստուգումներ
Ֆրանսիան անվերապահորեն աջակցելու է Հայաստանին. դեսպանը՝ Ցեղասպանության տարելիցի Մոնտեվիդեոյում կայացած միջոցառմանը
21:40
ՉԺՀ-ում հայտարարել են, որ ՆԱՏՕ-ն ուղիղ պատասխանատվություն է կրում Ուկրաինայի ճգնաժամի համար
Դպրոցը պետք է նաև արժեքներ և դիրքորոշում ձևավորի. 46 մենթոր դպրոցներում մեկնարկել է ուսուցչական համաժողովը
Հանրահավաքի մասնակից մի կին բռունցքով հարվածել է ոստիկանության ծառայողի գլխին. նա ձերբակալվել է
Հայաստանը ստացել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները․ ԱԳՆ
Իրաքյան փասիանսի հայաստանյան հարցերը
20:50
F-16 կործանիչները այս տարի կսկսեն ժամանել Ուկրաինա. Պենտագոնի ղեկավար
Մոսկվան ուզում է բոլորիս դարձնել Սիմոնյան Մարգո. նպատակը մեր պետության լիկվիդացիան է
Կոպիրկինը և հայկական «դիվերսիֆիկացիան»
Պետական դավաճանություն կատարելու համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին տեղադրվել է 28 սյուն
20:20
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը դաշնակիցներին կոչ է արել ավելի արագ սկսել զենքի մատակարարումն Ուկրաինային
Քաղաքացու օրը նշվելու է ՀՀ մարզերում և Երևան քաղաքի վարչական շրջաններում
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Ձերբակալվել է «Կրոկուս»-ում տեղի ունեցած ահաբեկչության գործով ևս մեկ կասկածյալ
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրն ակտիվ փուլում է
Ուղիղ․ Զրույց Ռուբեն Մեհրաբյանի հետ
19:20
Բլինքենը Չինաստանին կոչ է արել օգտագործել իր ազդեցությունը Հյուսիսային Կորեայի և Իրանի վրա
Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ
ՌԴ ՊՆ փոխնախարարի քրգործը ընդլայնվում է
19:00
Իսպանիան Ուկրաինային Patriot հրթիռների խմբաքանակ կմատակարարի. El País
Իսրայելի բանակը Գազայում 20 կմ թունել է ոչնչացրել
«Պզոն» ակումբներից մեկում հայհոյել է, հարվածներ հասցրել․ նրան մեղադրանք է ներկայացվել

Հովիկ Աբրահամյանը վարչապետ դառնալուց հետո կմոռանա իր բիզնեսները, նրան վարչապետի անունն է պետք

Այս տարվա հունվարի 1-ից կառավարության որոշման պատճառով իրենց խաղատները փակած կամ հանգստյան գոտիներ տեղափոխած որոշ սեփականատերեր նոր կառավարության հետ որոշակի հույսեր են կապում և պատրաստվում են առաջիկայում դիմել Հովիկ Աբրահամյանին վերանայելու նախորդ կառավարության որոշումը և հնարավորություն ընձեռելու իրենց հետ գալ և աշխատել նախկինի պես: Թե առաջիկայում ինչ ձևակերպում կստանա նրանց պահանջը` դեռևս պարզ չէ:

Խաղատներ ունեցած, գործարար Հակոբ Հակոբյանը (Ճոյտ) «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ ինքը տեղյակ չէ այդ պահանջից: «Էն, որ մեր կառավարությունը կարող է տարբեր ժամանակներում տարբեր որոշումներ կայացնել, մենք դա տեսնում ենք: Հիմա, թե ինչպես կլինի՝ էս պահին չեմ կարող ասել, բայց հեռու չի»,- ասաց Հակոբյանը` հավելելով, որ ինքն այդ պահանջին չի միանա, քանի որ շահագրգռված չէ, և կարծում է, որ խաղատները որքան հեռու լինեն, այնքան քիչ խաղացող կլինի: «Երբ մենք էդ բիզնեսն ունեինք քաղաքում, Հայաստանում շատ քիչ մարդ ուներ, բայց տեսանք, թե էդ բիզնեսը ոնց ա մարդկանց ամեն ինչից քցում: Ես կարծում եմ, որ խաղատունը պետք է հեռու լինի, դրանց գովազդները պետք է հեռու լինեն, որ մարդիկ չտեսնեն գայթակղվեն ու մտնեն, իրենց հացի վերջին փողը կրվեն: Եթե դրա ցանկությունը և հնարավորությունն ունեցողներ կան, թող հեռու գնան»:

Ամեն դեպքում, Հակոբ Հակոբյանը մեծ հույսեր է կապում նոր վարչապետի հետ: Հինը, նրա խոսքով, ֆինանսական համակարգի գիտակ էր, որը բավարար չէր երկրի տնտեսության կառավարման համար: «Գիտեք ոնց, նախկին վարչապետն ավելի շատ բանկային համակարգից էր, իսկ ֆինանսական համակարգի ներկայացուցիչը միայն բանկային ռիսկերը, ֆինանսներն ա կարողանում կառավարի: Իսկ Հովիկ Աբրահամյանը, չմոռանանք՝ որտեղից ա սկսել և ամբողջ իրավիճակին, տնտեսությանը տիրապետում ա: Հովիկ Աբրահամյանը էն մարդկանցից ա, որ մեր տնտեսությունը անգիր գիտի, գիտի իրականում ինչ ա կատարվում: Դրանից հետո մենակ քաղաքական կամք ա պետք, որը, ես վստահ եմ, Հովիկ Աբրահամյանն ունի, և կարծում եմ, որ մի ժամանակ հետո մենք կխոսենք էն դրական բաներից, որը կատարել ա էս նոր կառավարությունը»:

Գնահատելով նոր կառավարության կազմը՝ Հակոբյանը կարծիք հայտնեց, որ իրեն կառավարության կազմն առանձնապես չի հետաքրքրում, եթե մարդիկ իրենց տեղերում լավ աշխատում են, պետք չի նրանց փոխել: «Ամենակարևորը վարչապետի փոփոխությունն էր, որի հետ մեծ հույսեր եմ կապում: Անձամբ ճանաչում եմ, բոլոր քայլերը գիտեմ և վստահ եմ, որ ոչ մի վնաս չի հասցնի մեր տնտեսությանը»,- ասաց Հակոբյանը:

Վերջինից հետաքրքրվեցինք՝ Հովիկ Աբրահամյանը, լինելով օլիգարխ, կարո՞ղ է մտածել երկրի տնտեսությունը ստեղծված վիճակից հանելու մասին և խոսել փոքր ու միջին բիզենսի համար արտոնյալ պայմաններ ստեղծելուց. «Բոլոր ժամանակներում էլ մարդը միանգամից վարչապետ չի դառնում: Եթե Հովիկ Աբրահամյանն իմանար, որ ինքը դառնալու է վարչապետ, չէր զբաղվի և իր ընտանիքի անդամները չէին զբաղվի բիզնեսով կամ այլ գործունեությամբ: Հիմա էս ա: Էսօր համ ասում ենք, որ մարդը պետք ա բիզնեսով չզբաղվի, համ ասում ենք, որ պետք ա կաշառք չվերցնի, ասում ենք, որ պետք ա ազնիվ աշխատի: Բայց եթե մարդն ունի էներգիա, աշխատասիրություն, ինչու չպետք ա դնի իր բիզնեսի համար: Եթե նա ունեցել է բիզնեսներ, ապա դա Հովիկ Աբրահամյանին կօգնի էսօր, քանի որ ինքը դրա միջով ա անցել ու գիտի դա ինչ ա: Բայց կարծում եմ, որ նա վարչապետ նշանակվելուց հետո կթողնի, կմոռանա իր բիզնեսները, քանի որ նախ օրենսդրությունը թույլ չի տալիս, հետո էլ, կարծում եմ, որ նա՝ որպես մարդ, չի ցանկանա զբաղվել բիզնեսով, որպեսզի շահարկումները քիչ լինեն: Մարդը էսօր էկել դարձել ա վարչապետ, և էսօր իր անունը պատմության մեջ կմնա, և ուրիշ բան իրան հետաքրքիր չի»,- նկատեց Հակոբյանը:

Այսինքն, ձեր կարծիքով, Հովիկ Աբրահամյանին միայն վարչապետի տիտղո՞սն է հետաքրքիր: «Ինքը ամեն ինչ՝ ձեր ասած գումարները, ինքը տեսել ա, դրանք իրեն հետաքրքիր չեն: Բայց էսօր իրան պետք ա անուն՝ ոչ միայն Հայաստանում, այլև ուրիշ երկրներում, միջազգային ասպարեզում: Իսկ հետագայում պատմության մեջ կգրվի, որ նա կարողացավ Հայաստանի տնտեսությունը զարգացնել: Ես վստահ եմ, որ նա ունի այդ կամքի ուժը, գիտելիքները և փորձը: Եթե վատ աշխատի, առաջին քննադատողը, համոզված եղեք, ես եմ լինելու»:

Հակոբյանի մոտ Հովիկ Աբրահամյանի՝ տնտեսությունը ոտքի հանելու վստահությունը ձևավորվել է այն բանից հետո, երբ նա դեռ նոր-նոր նշանակված գնաց «Դեմ եմ»-ի ակցիային, լսեց երիտասարդներին, ապա մասնակցեց քառյակի քննարկմանը և մի քանի նմանատիպ այլ քայլերից հետո: Բայց դա հանրության կողմից ավելի շատ որպես շոու, PR է ընկալվում: Դուք համաձայն չե՞ք այդ տեսակետի հետ: «Հիմա յուրաքանչյուրը ոնց ուզենա՝ էնպես էլ կմեկնաբանի: Չգնա, կասեք՝ գոռոզ ա, գնում ա, ասում եք՝ PR-ա: Բայց ես կարծում եմ, որ գնալը ճիշտ ա, երկխոսությունը միշտ էլ դրական քայլերի ա բերում»,- եզրափակեց գործարար նախկին պատգամավորը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում