Խարկովի նախկին նահանգապետ Արսեն Ավակովը և պետական աշխատող Տատյանա Սլյուզը, որոնք միջազգային հետախուզման մեջ էին, դիվանագիտական անձեռնմխելիություն են ստանում խորհրդարանական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո և չեն կարող ձերբակալվել` հայտարարել է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Շապովալը:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 29-ին Խարկովի «Բատկիվշինայի» առաջնորդ Արսեն Ավակովը հայտարարել է, որ պատրաստ է Իտալիայից վերադառնալ Ուկրաինա անմիջապես այն բանից հետո, երբ ԿԸՀ-ն հայտարարի ընտրությունների արդյունքների մասին:
Ինչպես հայտնի է, Ավակովը մեղադրվում է Խարկովում 55 հա հողատարածք ապօրինի օտարելու համար:
2011-ի սեպտեմբերից նա Ուկրաինայում չէ: Ավակովը մարտին ձերբակալվել է Իտալիայում: Իտալիայի դատարանը նրան ազատ է արձակել փաստաբանի կողմից նրա քաղաքական հետապնդման մասին փաստեր ներկայացնելուց հետո:
Ուկրաինայի իշխանությունները խնդրել են Իտալիային արտահանձնել Ավակովին, սակայն մերժում են ստացել:







































