Tuesday, 14 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Գյուղմթերքի արտադրությունը Հայաստանում կարելի է կրկնապատկել

Վարչապետ Հովիկ Աբրահամյանը, փորձելով հետ չմնալ Սերժ և Տիգրան Սարգսյաններից, կիրակի օրը այցելել էր Արարատի մարզի մի քանի գյուղեր՝ հավաստիացնելու համար, որ ինքը «գյուղացու կողքին է» (ճիշտ այնպես, ինչպես Սերժ և Տիգրան Սարգսյաններն էին անում):

Դիմելով գյուղացիներին՝ վարչապետը նշել է, որ ոլորտը զարգացնելու համար կառավարությունը գյուղատնտեսությունը սահմանել է գերակա ուղղություն: «Մենք գյուղացու կողքին ենք կանգնելու հստակ ծրագրերով, գործով: Իհարկե, այդ ամենը ֆինանսական մեծ ռեսուրսներ են պահանջում, բայց որ հստակ քաղաքական կամք ենք դրսևորելու և գնալու ենք այդ քայլերին, փաստ է: Կառավարության անդամների մեծ մասը լինելու է գյուղերում, մարզերում, փորձելու է շփվել գյուղացիների հետ, հասկանալու՝ ինչպիսի խնդիրներ կան»,- ասել է Հովիկ Աբրահամյանը:

Կառավարությունն, իհարկե, ճիշտ է անում, որ գյուղատնտեսությունը հայտարարում է գերակա ճյուղ: Նախկին կառավարությունը ինչ-որ բաներ անում էր՝ գյուղվարկերի սուբսիդավորում, բարձրորակ սերմերի ներմուծում և բաժանում, ցրտահարությունից տուժած գյուղացիներին օգնություն և այլն: Նաև դրա շնորհիվ վերջին տարիներին ամենաբարձր աճը անընդմեջ գրանցած ոլորտը, ըստ Ազգային վիճակագրական ծառայության, գյուղատնտեսությունն է: 2013-ին գյուղատնտեսության համախառն արտադրանքը կազմել է 918.6 միլիարդ դրամ (կամ մոտ 2.2 միլիարդ դոլար), և սա ապահովվել է վարելահողերի միայն կեսի մշակման պարագայում: Այսինքն՝ ռեսուրսներն ամբողջությամբ օգտագործելու դեպքում այդ 2.2 միլիարդ դոլար շրջանառությունը կարելի է առնվազն կրկնապատկել:

ՀՆԱ կազմում գյուղատնտեսությունը երկրորդն է՝ արդյունաբերությունից հետո, ընդ որում՝ եթե վերջին ամիսներին արդյունաբերությունում անկում է գրանցվում, ապա գյուղատնտեսությունը թիվ մեկ աճ ապահովող ոլորտն է: Այսպես, հունվար-մարտ ամիսներին արդյունաբերությունն անկում է ապրել 2.8%-ով, իսկ գյուղատնտեսությունն աճել 5.2%-ով:

Այնուամենայնիվ, ո՞րն է խնդիրը, որ չարքաշ աշխատանքը գյուղացիներին Հայաստանում չի փրկում աղքատությունից: Եվ ի՞նչ է պետք անել՝ ոլորտի պոտենցիալն օգտագործելու ու արդյունավետությունը բարձրացնելու համար: Կարելի է առանձնացնել մի քանի հրատապ խնդիրներ, որոնք առաջիկայում անհրաժեշտ է լուծել:

1. Այլընտրանքային ոռոգման համակարգի ստեղծում: Ինչպես մեզ հետ զրույցում ասաց Ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը՝ ոռոգման համակարգում այսօր մոնոպոլիա է, ինչն անընդունելի է: «Չես ցանկանում, թե ցանկանում ես՝ ՋՕ-երի միջոցով պետք է ոռոգումն անես, որն անընդունելի է, այստեղ օրենսդրական փոփոխություններ ենք նախատեսում»,- ասաց Հ. Բերբերյանը:

2. Կարևոր է նաև կաթիլային ոռոգմանն անցնելու համակարգի աստիճանական ներդրումը: Արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանի կողմից մշակվող հողատարածքներում հենց այս համակարգն է կիրառվում, ինչը երաշխավորված ու բարձր որակի բերք է ապահովում:

3. Սերժ Սարգսյանը անցած տարվա հուլիս ամսին Անվտանգության խորհրդի նիստում հրահանգներ էր տվել, որոնք վերաբերում էին ինչպես ոռոգման համակարգին, այնպես էլ հակակարկտային համակարգին: Ակնհայտ է, որ շատ ավելի ձեռնտու է նորմալ աշխատող հակակարկտային կայանների վրա գումար ծախսել, քան թե կարկուտից հետո փոխհատուցել գյուղացիների կրած վնասները: «Ցավոք սրտի, սայլը տեղից չի շարժվել, այդտեղ բարեփոխումներ մենք չենք տեսնում»,- ասաց Հրաչ Բերբերյանը:

4. Անհրաժեշտ է բարելավել ցեցի և մորմոնների դեմ պայքարի միջոցները՝ հիմնված համաշխարհային փորձի վրա:

Սրանով, իհարկե, չի սահմանափակվում հրատապ խնդիրների շարքը, սակայն բոլոր այս հարցերի լուծմանը զուգահեռ լուրջ աշխատանք է պետք տանել Հայաստանից գյուղմթերքի արտահանման շուկաների նվաճման համար: Եթե Հայաստանն ամբողջությամբ օգտագործի իր վարելահողերի ու ընդհանրապես՝ գյուղատնտեսության ոլորտի պոտենցիալը, չի կարող ամբողջ արտադրանքը Հայաստանում վաճառել, որովհետև գործ կունենանք շատ մեծ ծավալների հետ: Ուստի արտահանելը, այո, շատ կարևոր է՝ հատկապես վերամշկած արտադրանքի արտահանումը:

Բացի այդ, արտահանումն ավելացնելու մասին մտածելուն զուգահեռ` մեր որոշ գյուղմթերքի ու սննդամթերքի ներմուծումը փոխարինել տեղական արտադրանքով: Օրինակ՝ կարելի է տեսնել՝ որքան ընկույզ է ներմուծվել և ծրագրեր մշակել, որ ինչ-որ ժամանակահատվածում ընկույզի ներմուծումը աստիճանաբար փոխարինվի տեղում արտադրելով, որովհետև ժամանակին այդ հնարավորությունը Հայաստանում օգտագործվել է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում