«Բատկիվշչինա» միասնական ընդդիմությունն այսօր հայտարարել է Ուկրաինայի խորհրդարական ընտրությունները «կեղծողների» անունները և պահանջել է սառեցնել նրանց արտասահմանյան հաշվիները:
Ցուցակում ներառվել են Ուկրաինայի 53 բարձրաստիճան պետական պաշտոնյաներ: Այն գլխավորում է Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը, ում հաջորդում են` գլխավոր դատախազ Վիկտոր Փշոնկան և ՆԳ նախարար Վիտալի Զախարչենկոն:
Ընդդիմությունը միջազգային հանրությանը կոչ է արել «անձնական պատժամիջոցներ կիրառել կեղծարարների հանդեպ` սառեցնելով նրանց արտասահմանյան հաշիվները, բռնագրավելով ունեցվածքը և չտրամադրելով վիզա իրենց և իրենց ընտանիքի անդամներին»:
Ընդդիմությունը կարծում է, որ «մասշտաբային կեղծումներ իրականացվում են Ուկրաինայի ամբողջ տարածքում, բոլոր 225 ընտրական շրջաններում»:











































