Sunday, 21 06 2026
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
20:00
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին
18:40
Գերմանիան գաղտնի բանակցել է «Թալիբանի» հետ․ վտանգավոր աֆղանցիները կարտաքսվեն
18:30
Սթարմերը հրաժարական կտա. Թրամփ
«Բաց դաս» ծրագրի շրջանակում ԱԺ են այցելել մարզերի և մայրաքաղաքի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ
18:10
«Կհարվածենք ավելի ուժեղ»․ Թրամփի վերջնագիրը Իրանին
Հայաստանի բասկետբոլի կանանց ընտրանին սկսում է պայքարը փոքր երկրների Եվրոպայի առաջնությունում
17:50
Իրանը կդադարեցնի ԱՄՆ-ի հետ բանակցությունները, եթե Լիբանանում հրադադար չհաստատվի․ Tasnim
«Chevrolet»-ը տшպալել է 3 բետոնե էլեկտրասյուն․ ավտովթար՝ Ավան-Առինջում
ՑԱԽԱԼ-ը ոչնչացրել է ՀԱՄԱՍ-ին 170 մլն դոլար փոխանցած ահաբեկիչների
Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում
17:10
Իրանը ներկայացրել է իր ակնկալիքները ԱՄՆ-ի հետ Շվեյացարիայում կայանալիք բանակցություններից
The Guardian. Գագիկ Ծառուկյանի քաղաքական անկումն ու Հիսուսի արձանի մեգանախագիծը
ՌԴ-ում տղամարդը հարձակվել է մանկական ճամբարի վրա, վնասվածքներ հասցրել մի քանի երեխայի
Ավտովթար՝ Մուղնիում․ կան 1 զոհ, 6 վիրավոր
16:30
Իրանական ԶԼՄ-ները պնդում են, որ Հորմուզի նեղուցը շարունակում է փակ մնալ
Հունիսի 21-22-ին Արարատի և Արմավիրի մարզում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ առաջիկա օրերի եղանակի մասին
16:10
Կլինեն քառակողմ բանակցություններ․ Իրանի ԱԳՆ
Այսուհետ հայ ուսանողները կարող են սովորել Վիեննայի Բեթհովենի անվան կոնսերվատորիայում

ՄԻԱՎ-ով ապրող 5-ամյա փոքրիկի համար ստեղծվել են որոշակի պայմաններ. ՄԻՊ

Օրեր առաջ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ՄԻԱՎ-ով հիվանդ հնգամյա երեխային խնամքով և սնունդով ապահովելու խնդրանք-կոչով էր հանդես եկել։ ՄԻՊ Կարեն Անդրեասյանը նշել էր, որ պահանջում են բոլոր համապատասխան պետական կառույցների շուտափույթ միջամտությունը, ինչպես նաև խնդրում բոլոր բարեսեր կազմակերպություններին և անհատներին հնարավոր աջակցություն տրամադրել դժվարին պայմաններում հայտնված փոքրիկին օգնելու համար:

ՄԻՊ-ի գրասենյակ օգնության արձագանքները չուշացան: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ՄԻՊ Կարեն Անդրեասյանն ասաց, որ բարեսեր կազմակերպությունների և մարդկանց արձագանքները սկսվել են հայտարարությունից անմիջապես հետո և շարունակվում մինչ այսօր: Ըստ Կ. Անդրեասյանի՝ ՄԻԱՎ-ով հիվանդ հնգամյա երեխային օգնություն ցուցաբերելու նպատակով արձագանքներ են եղել ոչ միայն մեր համաքաղաքացիներից, այլև ՌԴ-ից և այլ երկրներից:

«Քանի որ մենք չենք կարող ինքներս նյութական գործընթացն ապահովել, փնտրում ենք այն հասարակական կազմակերպությունների հետ ելքեր, որոնք այդ ոլորտում աշխատում են, որպեսզի բարերարներն այդ կազմակերպությունների միջոցով կարողանան օգնությունը տեղ հասցնել և ապահովել երեխայի խնամքը, իսկ մենք հետևենք, որ այդ գործընթացում ամեն ինչ արդար ու ճիշտ է արվի: Այսինքն՝ հիմա հասարակական կազմակերպություններից 1-2-ը կզբաղվեն խնամքով, իսկ ենթակա միջոցները կտրամադրեն այն քաղաքացիները, որոնք մինչև հիմա զանգահարում են մեր թեժ գծին»,- մանրամասնեց Կարեն Անդրեասյանը՝ շարունակելով, որ այս դեպքը ցույց տվեց, որ պետությունը պետք է հապճեպ միջոցներ ձեռնարկի, որպեսզի ստեղծվեն պայմաններ այլևս նման հարցերի առջև չկանգնելու և առանձին անհատների, բարեգործությամբ առաջացած խնդիրը չլուծելու համար:

Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը վստահեցրեց, որ այս հարցում հետևողական կլինեն: Նա նաև տեղեկացրեց, որ կա Սոցապնախարարության համապատասխան պաշտոնյա, ով աշխատում է ՄԻՊ-ի հետ և` ոչ միայն այս դեպքով: Սակայն ցավով նկատեց, որը լուծումը չունեն: Ըստ Անդրեասյանի՝ սա բացառիկ դեպքերից է, երբ չկա մշակված լուծում: «Պետք է, թերևս, մտածել, թե ինչ պետք է անել այն դեպքերում, երբ ծնողներն անհանգստանում են, որ ՄԻԱՎ-ով ապրող երեխան միանա իրենց երեխաներին, իսկ հատուկ մի վայր չկա, որտեղ ապահովվի այս երեխաների խնամքը»,- ասաց Կարեն Անդրեասյանը:

Հարցին, թե այս փուլում ի՞նչ օգնություն է տրամադրվել ՄԻԱՎ-ով տառապող փոքրիկին՝ պատասխանեց, որ առաջինը եղել է ՄԻՊ-ի աշխատակիցների, տարբեր կազմակերպությունների միջոցով օգնությունը: «Տրվել է հագուստ, որոշակի պայմաններ, նյութական որոշակի աջակցություն, բայց հիմա աշխատում ենք սիստեմատիկ ամենօրյա խնամքն ապահովելու նպատակով: Քաղաքապետարանից առաջարկ եղավ, որ մայրն աշխատի կանաչապատման աշխատանքների ոլորտում, բայց մայրը չի կարողանա աշխատել, որովհետև երեխային խնամող չկա: Հիմա փորձում ենք այդ հարցը լուծել, որպեսզի մայրը կարողանա աշխատել՝ դադարեցնելով մուրացկանությամբ զբաղվելը»,- եզրափակեց իր խոսքը ՄԻՊ Կարեն Անդրեասյանը:

Հիշեցնենք, որ չունենալով ապրուստի նվազագույն միջոցներ՝ երեխայի մայրը գումար է վաստակում մուրացկանությամբ՝ ներքաշելով երեխային նման կենսակերպի մեջ։ Իսկ երեխան, բացի ՄԻԱՎ հիվանդությունից, ունի մի շարք այլ հիվանդություններ, ինչպիսիք են՝ մտավոր հետամնացություն, մանկական ուղեղային կաթված և մաշկային հիվանդություն:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում