Վիկտորիա Բեքհեմը լրագրողների կողմից ստացել է «ձյունե թագուհի» անունը: Անունն իզուր չի կնքվել. Նա գործնականում չի ժպտում:
Իսկապես, դժվար է գտնել լուսանկար, որում նրա շուրթերին ժպիտ լինի. Վիկին միշտ լուրջ է, խիստ, նրա շուրթերն ամուր փակված են, աչքերը` թաքցված մուգ ապակիով ակնոցի հետևում:
Բեքհեմին այս անունը տվել է The Sun-ը: Վիկին ասել է. «Նախկինում ես հաճախ էի ժպտում լուսանկարվելիս: Կարծում եմ` դադարել եմ ժպտալ նորաձևության աշխարհ մտնելով: Նորաձևությունը գողացել է իմ ժպիտը: Ես նոր կերպար եմ ստեղծել: Եվ չեմ կարող ասել, թե դա ես չեմ, բայց այդ կերպարն ինձ ամբողջովին չի արտացոլում»:










































