Մինչև 2020թ. չինական իշխանությունները ծրագրում են Գույչժոու ամենաաղքատ նահանգի հեռավոր, լեռնային գյուղակներից շուրջ 2 մլն գյուղաբնակների վերաբնակեցնել տնտեսապես ավելի զարգացած շրջաններ: Դա Չինաստանի նոր պատմության մեջ կլինի ամենախոշոր վերաբնակեցումը:
Նման մասշտաբային խնդիրը բյուջեին կարժենա միլիարդներ, սակայն նահանգային իշխանությունները պնդում են, որ դա աղքատությունը հաղթահարելու միակ ուղին է, որը կործանում է գյուղական բնակչությանը, չնայած այն բանին, որ Չինաստանը վերջին շրջանում կատարել է մարդկության պատմության մեջ ամենախոշոր տնտեսական թռիչքը, գրում է The Telegragh-ը:
Համաձայն Չինաստանի ազգային վիճակագրության ծառայության՝ գյուղական բնակչի աշխատավարձը տարեկան կազմում է միջինը 1100 դոլար, իսկ քաղաքային բնակչինը՝ ավելի քան 3500 դոլար:
Իշխանությունների տեղեկություններով՝ Գույչժոու նահանգում շուրջ 11,5 մլն մարդ ապրում է աղքատության ցուցանիշից ցածր, 2 մլն մարդ գոյատևում է խրոնիկ աղքատության պայմաններում:










































