Կատալոնական «Բարսելոնա»-ն Իսպանիայի Լա Լիգայի 10-րդ տուրի շրջանակներում կայանալիք «Բարսելոնա» – «Սելտա» հանդիպմանը հաղթելու դեպքում նոր ռեկորդ կսահմանի: Այդ հաղթանակը կլինի ակումբի տասներորդ անընդմեջ հաղթանակը, որին նախկինում երբևէ չի հաջողվել հասնել կատալոնյան թիմին՝ մրցաշրջանի մեկնարկից սկսած:
Նախորդ անձնական ռեկորդը կատալոնացիների համար գրանցվել է 1997 թվականին, երբ մրցաշրջանի մեկնարկից թիմը 9 անընդմեջ հաղթանակ է տարել: Այդ ժամանակ «Բարսա»-ի գլխավոր մարզիչն էր Լուի վան Գալը:







































