Wednesday, 10 06 2026
ՀՀ սեփականության իրավունքն է գրանցվել Քանաքեռավան գյուղի շուրջ 20.6 հա մակերեսով անշարժ գույքի նկատմամբ. Նիկոլ Փաշինյան
17:30
Պեկինը զսպվածության կոչ է արել ԱՄՆ-ին և Իրանին
Չեմ մոռանում վերցնել ՀԴՄ. վարչապետ
17:10
Ուկրաինան ստեղծում է Patriot համակարգի սեփական այլընտրանքը. The Telegraph
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում
Ֆիդանը կմեկնի Մոսկվա
Սրանք մեկը մյուսից ունիկալ են. Արայիկ Հարությունյան
16:30
Բելֆաստում անկարգություններ են
Հակառակ մանիպուլյացիաներին՝ մեր երկրում հանցագործությունները նվազել են. ՆԳՆ խոսնակ
Հայաստանը կրկին չի մասնակցել ՀԱՊԿ միջոցառումներին. Լավրով
Երևանի հասարակական վայրերում շարունակվում է էլեկտրոնային թափոնների հավաքագրումը
Ալիջան և Աքյաքա անցակետերի բացումով հայ-թուրքական առևտուրը արագ կհասնի 1 մլրդ դոլարի. Yeni Şafak
Մտադիր չենք հանդուրժել ԵԱՏՄ-ի և ԵՄ-ի միջև ընտրության հարցում Երևանի մոտեցումը. Զախարովա
15:30
Չինաստանը և Հյուսիսային Կորեան կարևոր համաձայնությունների են հասել Փհենյանում. Սի Ծինփին
Անհասկանալի և անընդունելի է․ Զախարովան՝ հայաստանյան ընդդիմադիրների «հալածանքների» մասին
15:10
Իրանն ու ԱՄՆ-ը մոտ են մեծ միջուկային գործարքին. մանրամասներ
Ղազախստանը սահմանադրությամբ փակել է Նազարբաևի դարաշրջանը
14:50
Իրանը տարածաշրջանի երկրներին կոչ է արել իրենց տարածքները չտրամադրել ԱՄՆ-ի հարձակումների համար
Նպատակը՝ պառակտում մտցնելն է․ ըստ Զախարովայի՝ ԵՄ-ն փորձում էր վերահսկել ՀՀ-ում ընտրական ցիկլը
14:30
Իրանի զինված ուժերը գրոհել են տարածաշրջանում ԱՄՆ-ի շահերը ներկայացնող 21 օբյեկտի վրա
Չունենք որևէ դեպք, երբ առանց դատարանի թույլտվության՝ ՀԿԿ-ն իրականացրել է գաղտնալսում․ Նահապետյան
14:10
Մոսկվան և Կիևը փոխադարձ հարվածներ են հասցրել. Ուկրաինայում կան վիրավորներ
ՀԿԿ նախագահը խոստանում է նոր բացահայտումներ, խուզարկություններ, ձերբակալություններ, հետապնդումներ
13:50
Այս տարի Հայաստանում կանխատեսվում է ՀՆԱ-ի շուրջ 5.25% աճ. ԱՄՀ
Եթե կա արձանագրություն, ձայների փոշիացում լինել չի կարող․ ԿԸՀ նախագահը՝ ընտրությունների մասին
«Ռոսսելխոզնադզոր»-ը ամսական մոնիտորինգ է անցկացնում հայկական արտադրանքի նկատմամբ
Ձայների վերահաշվարկի պատշաճ դիմում շատ քիչ ենք ստացել․ ԿԸՀ նախագահ
Շնորհավորական ուղերձ Ազգային ժողովի ընտրությունների կապակցությամբ
Ընդդիմության համար շահեկան է բոլոր քրեական գործերը պիտակավորել քաղաքական հետապնդում անունով․ Գալյան
12:50
Team Telecom Armenia-ն կապահովի Firebird-ի AI մեգանախագծի կոմունիկացիոն և ինտերնետ ենթակառուցվածքը

Այս ընտրություններում որոշվում է 2018 թ. ճակատագիրը. մամուլ

«Ազգային անվտանգություն» կուսակցության նախագահ Գառնիկ Իսագուլյանի կարծիքով` նախագահի թեկնածուների առաջադրման հարցում քաղաքական ուժերի լռությունը պայմանավորված է ժամանակից շուտ չթիրախավորվելու մարտավարությամբ: Իսկ «Ժառանգություն» կուսակցության վարչության գլխավոր քարտուղար Ստեփան Սաֆարյանն էլ կարծում է, որ այդ լռությունը պայմանավորված է ներքին և արտաքին ազդակների սպասումներով: Երկու գործիչների «Դեմ առ դեմ» բանավեճն ամբողջությամբ կարող եք դիտել aravot. am- ում:

Գառնիկ Իսագուլյան- Ես կարծում եմ` ամեն մեկը որդեգրել է որոշակի մարտավարություն: Բնականաբար, իշխանության ղեկին գտնվող քաղաքական ուժը միշտ ի սկզբանե հայտարարում է իր վերաառաջադրվելու մասին: Եվ քանի որ գործող նախագահը ևս մեկ ժամկետ պաշտոնավարելու իրավունք ունի, բնականաբար, ՀՀԿ-ի մոտ այդ հարցն ի սկզբանե լուծված է, և նրանք որևէ այլ խնդիր չունեն: Իսկ մնացած քաղաքական ուժերը, կարծում եմ, այս անգամ որդեգրել են շատ պարզ մարտավարություն, այն է` ժամանակից շուտ չդառնալ թիրախ տարբեր քաղաքական ուժերի, այդ թվում և՛ իշխանությունների համար: Եվ դրա համար, կարծում եմ, ինտրիգը կպահպանվի մինչև առաջադրումների պաշտոնական մեկնարկը, որից հետո միայն քաղաքական ուժերը կասեն իրենց իրական անելիքները: Եվ մի բան էլ. ինչքան ինտրիգը երկար է մնում, հասարակության մեջ իրենց մասին խոսակցություններն ավելի մեծ քննարկման նյութ են դառնում, և դա նաև ինչ-որ տեղ PR ակցիա է:

Ս. Սաֆարյան- Հայաստանի նախագահական ընտրությունների պատմության մեջ չեմ հիշում մի դեպք, երբ գործող իշխանությունը 2 տարի առաջ հայտարարի, թե ով է լինելու իր թեկնածուն, և ակնկալի այլ քաղաքական ուժերի աջակցությունը: Խոսքս վերաբերում է 2011թ. փետրվարի 17-ի կոալիցիոն հայտնի հուշագրին: Ինչի մասին է խոսում սա. այն մասին, որ իշխող կուսակցությունն ինքն էլ գիտակցում էր, որ քաղաքական խճանկարը մի փոքր ավելի բարդ է, ուժերի հարաբերակցությունն ու փոխհարաբերությունը՝ մի փոքր ավելի տարօրինակ, քան կարող էր լինել, և շտապելու խնդիր կար: Հետևաբար` արձանագրենք, որ շտապելն ընկած է ՀՀԿ-ի ռազմավարության հիմքում: Եվ սա է պատճառը, որ այն ամիսներ շարունակ փորձում է շտապեցնել ուրիշներին` հայտարարելու իրենց թեկնածուների մասին: Քաղաքական դաշտում միակ ուժը, որին անորոշության պահպանումն ինչ-որ առումով բերում է դիվիդենդներ և կշիռ է հաղորդում, դա հավանաբար «Բարգավաճ Հայաստանն» է: Ես չեմ կարծում, որ մնացած ընդդիմադիր քաղաքական ուժերը, որոնք չեն հայտարարում իրենց մասնակցության ձևաչափի և մտադրությունների մասին, դա անում են հաճույքով և գիտակցելով, որ դա իրենց օգուտ կբերի: Մյուս կողմից` իշխանության համար այս անորոշության ավարտը` ցանկացած ձևով` կլինի դա ԲՀԿ-ի` կոալիցիոն հուշագրին տեր կանգնելու և Սերժ Սւսրգսյանին սատարելու, թե ճիշտ հակառակի տեսքով, միևնույն է` բխում է ՀՀԿ-ի շահերից, որովհետև անորոշությունը աշխատում է նաև Հանրապետական կուսակցության դեմ:

«Առավոտ»- Տեսակետ կա, որ Հայաստանի քաղաքական դաշտում ներկայիս անորոշությունը մեծապես պայմանավորված է նաև դրսից եկող ազդակներով:

Գ. Իսագուլյան- Մենք միշտ, չգիտես ինչու, հայաստանյան գործընթացներն ուզում ենք կապել անպայման դրսի ուժերի հետ, ինչը տվյալ դեպքում ես բացառում եմ: Ես կարծում եմ` նրանք, ովքեր շահարկում են այդ թեման, իրենք են գտնվում այդ կարգավիճակում: Ժամանակն է, որ բոլորը` և´ ՀՀ քաղաքացիները, և´ քաղաքական ուժերը հասկանան, որ բոլոր գործընթացները միևնույն է` հայաստանյան իրականությանն են վերաբերում, և իրենք վերջիվերջո հաշվետու են լինելու Հայաստանի քաղաքացիներին: Իհարկե, հնարավոր է, որ դրսի ուժերն այստեղ որոշակի շահեր ունեն` հանդիպումներ են ունենում, գնում են որոշակի գործընթացներ, բայց ասել, որ նրանք են այստեղի գործընթացների վճռորոշ դերակատարը, ես կարծում եմ` ճիշտ չէ:

Ս. Սաֆարյան- Այնուամենայնիվ, սպասման էլեմենտների մեջ նկատելի է նաև դրսի ազդակների որոշակիացման հարցը: Եվ որքան որ անորոշություն կա ներսում` քաղաքական ուժերի որոշումների, ռազմավարության առումով, նույնքան էլ անորոշություն կա դրսի ազդակների հետ կապված: Եվ այս ընտրությունները խոստանում են մի փոքր ավելի աննախադեպ լինել: Այսքան մեծ անորոշություններ. դրանք ինչպե՞ս են լուծվելու մեկ օրում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում