Ուգանդայի անվտանգության նախարար Մուրուլի Մուկասան հայտարարել է, որ երկիրն իր զորքերը դուրս կբերի Սոմալիում, Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունում ռազմական գործողություններին մասնակցող ուժերի կազմից:
Ուգանդայի իշխանությունները բացատրել են, որ զորքերը դուրս բերելու որոշումը ՄԱԿ-ի զեկույցի պատասխանն է: Փաստաթղթում հայտնում էին, որ Ուգանդան ԿԴՀ-ում աջակցում ընդդիմադիրներին:
Ինչպես հայտնում է BBC-ն, Ուգանդան զեկույցն անվանել է «կանխակալ»:
Ենթադրաբար, ԿԴՀ-ի և Ուգանդայի բանակների հետ համատեղ միջազգային զինվորականները կպայքարեն ԿԴՀ-ի ապստամբ գեներալ Բոսկո Նթագանդայի ուժերի և նրա «Մարտի 23-ի շարժում» խմբավորման դեմ: ԿԴՀ-ում զինյալների գործողությունների հետևանքով հազարավոր մարդիկ փախստական են դարձել:










































