Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Երկու գլխից երկու մարմին

2003 թվականից ի վեր Հայաստանում իշխանական համակարգը գործում է կոալիցիոն սկզբունքով: Ըստ էության, այդ սկզբունքը գործում է նույնիսկ 1995 թվականից ի վեր, քանի որ այդ տարի տեղի ունեցած խորհրդարանի ընտրությանը, որը փաստացի առաջինն էր Հայաստանի անկախությունից հետո, խորհրդարանական մեծամասնությունը կազմվեց Հանրապետություն նախընտրական բլոկով:

«Արդյոք կոալիցիան չկայացավ պայմանավորվածության չգալո՞ւ հետևանքով, թե՞ շատ ավելի վաղուց քառյակի պահանջի հիմքում դրված է եղել Տիգրան Սարգսյանին ավելի վատ Տիգրան Սարգսյանով փոխարինելու խնդիրը միայն․․․»

Այսինքն` հետընտրական կոալիցիան ձևավորվել էր դեռևս ընտրությունից առաջ, և մի շարք կուսակցություններ հանգրվանել էին այդ բլոկում` ՀՀՇ հրամանատարության ներքո: 1999 թվականին էլ, ըստ էության, եղավ կոալիցիոն խորհրդարան՝ ՀԺԿ-ՀՀԿ, ի դեմս «Միասնություն» դաշինքի, պարզապես կրկին նախընտրական կոալիցիայի տեսքով: 2003 թվականից հետո կոալիցիաները լինում էին հետընտրական: Ի՞նչն էր տարբերությունը: Թերևս այն, որ դրանք արդեն փորձ էր արվում առավել մոտեցնել իրականությանը և այսպես ասած` առավել բնականացնել, երբ նախ պարզ էր դառնում իրավիճակը՝ ընտրության իրական արդյունքների տեսքով, թե ով ինչ կշիռ ունի դաշտում, և հետո միայն այդ արդյունքները դասավորվում էին ըստ իշխանության բուրգի գագաթի հայեցողության և ընթանում էին կոալիցիոն բանակցություններ, քվոտաների բաժանում և պայմանավորվածություններ:

Այդ տեսանկյունից, Հովիկ Աբրահամյանի վարչապետ դառնալուց հետո, երբ ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի կոալիցիային մաս չկազմելու մասին որոշումից հետո, կոալիցիայի մաս կազմող ՕԵԿ-ն է հայտարարում է կոալիցիայից դուրս գալու մասին, Հայաստանում փաստացի աննախադեպ իրավիճակ է ձևավորվում և առաջին անգամ դե ֆակտո լինում է մի իրադրություն, երբ ՀՀԿ-ն ոչ միայն սոսկ մեծամասնություն է, այլև միայնակ մեծամասնություն: Իսկ ի՞նչն է պատճառը, որ ներկայումս ստեղծվում է այդօրինակ իրավիճակ, և իշխանությունը կոալիցիա չի ձևավորում: Պատկերն այստեղ բավական խայտաբղետ է և իրարամերժ: Ի վերջո, երկար ժամանակ խոսակցություններ էին շրջանառվում կոալիցիայի շուրջ բանակցությունների մասին. պաշտոնապես դա չէին հերքում թե՛ ՀՀԿ-ն և թե՛ ԲՀԿ-ն: Արդյոք կոալիցիան չկայացավ պայմանավորվածությունների չգալո՞ւ հետևանքով, թե՞ շատ ավելի վաղուց քառյակի պահանջի հիմքում դրված է եղել Տիգրան Սարգսյանին ավելի վատ Տիգրան Սարգսյանով փոխարինելու խնդիրը միայն, և կոալիցիոն բանակցությունների մասին ամբողջ թամաշան զուտ նրա համար էր, որ հանրային և փորձագիտական ուշադրությունը շեղվեր, և իշխանությունը հնարավորություն ունենար հստակ մոդելավորել և պլանավորել 2017-2018-ի քաղաքական դաշտի դասավորությունը: Տեսակետներն այս հարցերում, անշուշտ, տարբեր և իրարամերժ են նույնքան, որքան քաղաքական ազդակները, որ տալիս էին ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն և դրանց առանձին ներկայացուցիչները: Սակայն, ըստ ամենայնի, գործ ունենք մի իրավիճակի հետ, երբ ոչինչ միարժեք չէ, և իսկապես կան շատ տարբեր հանգամանքներ, որոնցով պայմանավորված է ներկայիս վիճակը:

ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի միջև ներկայիս ոչ կոալիցիոն հարաբերությունն, անշուշտ, փոխադարձ պայմանավորվածության արդյունք է, սակայն այդ պայմանավորվածությունն ամենևին խաղ չէ, թատրոն չէ: Պարզապես շահերի երկուստեք բախման պարագայում կան երկուստեք ընդհանրություններ այն իմաստով, որ այդ ուժերը միևնույն համակարգի ծնունդ են և սնուցվում են միևնույն համակարգից: Հետևաբար` նրանք որքան էլ ունեն հակասություններ, այդուհանդերձ այդ հակասությունները չեն հասնի փոխադարձ ինքնաոչնչացման ռիսկի: Տվյալ պարագայում, ՀՀԿ իշխանություն և ԲՀԿ ընդդիմություն տարբերակը համակարգի ինքնապաշտպանության բնազդի թելադրանքն է: Բայց, բնազդից բացի, կա նաև գիտակցություն: Կողմերից յուրաքանչյուրին այդ իրավիճակը ձեռնտու է, թեև, իհարկե, երևի թե ոչ մեկի ցանկությանը չի համապատասխանում 100 տոկոսով:

Սերժ Սարգսյանը գուցե կուզենար, որ իշխանության մեջ այն ռեսուրսը, որ կա ԲՀԿ տակ, և որը դժվար է միանգամից հանել, իրականում ամբողջությամբ իր տնօրինության տակ լիներ և կարիք չլիներ պայմանավորվել Գագիկ Ծառուկյանի հետ: Գագիկ Ծառուկյանը, թերևս, կուզեր, որ իր կուսակցությունը լիներ խորհրդարանի բացարձակ մեծամասնությունը: Այդ գործընթացներում ամենևին էլ ոչ երկրորդական դերակատարում կամ շահագրգռություն ունեցող Ռոբերտ Քոչարյանը գուցե կուզեր, որ ԲՀԿ վրա ունենար լիակատար ազդեցություն, իսկ ԲՀԿ-ն էլ ունենար լիակատար իշխանություն: Ներկայիս ստատուս քվոն՝ ԲՀԿ-ին ընդդիմադիր դաշտում մենաշնորհային դիրքերից զրկելուն է միտված ՕԵԿ-ին ընդդիմադիր դաշտում խաղի մեջ ներքաշելը, որով Սերժ Սարգսյանը կկարողանա ոչ շատ մոտ ապագայում՝ 2017թ․ ընտրության ընթացքում ոչ միայն զսպել, այլ նույնիսկ սանձել ԲՀԿ-ի քաղաքական ախորժամը :

Այդպիսով, իշխանության մեջ հաստատվում է մի ստատուս քվո, որից գուցե երջանիկ չեն, բայց դժբախտ էլ չեն ներիշխանական ուժերը: Այդ իրավիճակի առանցքային պարագան, թերևս, այն է, որ բավական նեղացվել է քաղաքական գործընթացի շրջանակը, և ընդդիմություն ու իշխանություն ինստիտուտները փաստացի փորձ է արվում տեղավորել այդ շրջանակի մեջ` դրանից դուրս թողնելով և մարգինալացնելով մյուս ուժերին: Եթե դաշտի խաղացողներն ի զորու չեղան մինչև 2017-18 թվականները որևէ այլընտրանքային քաղաքական գործընթաց թելադրել իշխող համակարգին, ապա թերևս շատ մեծ է հավանականությունը, որ Հայաստանում պարզապես կբյուրեղանա իշխող համակարգի նոր մոդել, երբ ոչ միայն համակարգի գլուխներն են երկուսը, այլ նաև մարմինները, ինչը բնականաբար շատ ավելի ճկուն է դարձնելու համակարգի խաղը և առավել բարդացնելու է խաղերը դրա դեմ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում