Բրազիլացի գիտնականները օձի թույնի մեջ սպիակուց են հայտնաբերել, որը օգնում է բուժել մաշկի քաղցկեղը: Այս մասին հինգշաբթի օրը տեղեկացրել է Սան Պաուլում գտնվող պետական Բուտանտան ինստիտուտը: Խրոմատինի սպիտակուցը փորձարկվել է հիվանդ մկների վրա, արդյունքները գերազանցել են ակնկալիքներին: Կենդանիների կյանքի տևողությունը զգալիորեն երկարել է, քաղցկեղային ուռուցքների աճը դանդաղել է կամ ընդհանրապես կանգ է առել:
Խրոմատինի սպիտակուցի օգտագործումն ալերգիկ ռեակցիաներ չի առաջացրել, այն հեշտ է լուծվում և օրգանիզմից հեշտությամբ դուրս է գալիս: Գիտնականներից մեկի՝ Իրինա Կերկիսի կարծիքով «խրոմատինն ազդում է միայն քաղցկեղի բջիջների վրա, և այդ մեխանիզմը կարելի է հետագայում օգտագործել դեղորայքի արտադրության մեջ: Գիտնականների առաջնային խնդիրը սպիտակուցը սինթեզելն է»։ Սակայն գիտնականները գտնում են, որ միչև ցանկալի արդյունքի հասնելը դեռ շատ փորձարկումներ պետք է անցկացվեն:
Նշենք, որ Բուտանտան իստիտուտն մասնագիտացած է թունավոր կենդանիների թույներից դեղորայքների և պատվաստանյութերի վերամշակման մեջ:











































