Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Կուսակցությունները Մոսկվային սպասարկելու առավել հաջողված ցուցադրության մրցավազքի մեջ են. Անուշ Սեդրակյան

Այն, որ Հայաստանի խոշոր, անդամների մեծ թվով քաղաքական կուսակցությունը՝ ԲՀԿ-ն, հայտարարում է, որ Հայաստանում ՌԴ դեսպանը ճիշտ է ասել, կրկին փաստում է, որ Հայաստանի ինքնիշխանությունը վտանգված է, քանի որ կուսակցությունները մտածում են ոչ թե ինքնիշխանության որակի և աստիճանի պահպաման, այլ Ռուսաստանին սպասարկելու առավել հաջողված ցուցադրության մասին, և դա շատ տխուր փաստ է: Այս մասին մեզ հետ զրույցում ասաց հրապարակախոս, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը՝ անդրադառնալով ԲՀԿ մամուլի քարտուղար, պատգամավոր Տիգրան Ուրիխանյանի այն հայտարարությանը, թե ՌԴ դեսպանը ճիշտ է ասել՝ նշելով, որ Հայաստանում պետք է «այլ մեթոդներով չեզոքացնել այն ՀԿ-ների գործունեությունը, որոնք սեպ են խրում հայ-ռուսական բարեկամության մեջ» և հակառուսական քարոզչություն են իրականացնում:

Ուրիխանյանը մասնավորապես, նշել է, որ «հայ-ռուսական բարեկամության մեջ սեպ խրող կազմակերպությունների գործունեությունը վերանայման կարիք ունի»:

Ինչ վերաբերում է կոնկրետ ՌԴ դեսպանի հայտարարությանը՝ Անուշ Սեդրակյանը նշեց, որ հայ-ռուսական հարաբերությունների վատթարացում ձևակերպումը բացարձակապես իրավական նորմերի մեջ չտեղավորվող ձևակերպում է և կարող է սուբյեկտիվ մեկնաբանությունների հնարավորություն տալ ամենալայն դաշտում:

«Բացի այդ, նման հայտարարությունը կարող է հնարավորություն տալ շատ իշխանատեր և փողատեր քաղաքական ուժերի դա իբրև լծակ օգտագործել և ճնշել Հայաստանի անկախ քաղաքացիներին, որոնք միավորված են ՀԿ-ներում: Այստեղ կա նաև երրորդ պարամետրը. նման հայտարարություններին հավանություն տալը կարող է հետագայում վտանգել նաև ներհասարակական տրամադրությունները, որովհետև ՌԴ դեսպանը, փաստորեն, Հայաստանի հասարակության մեջ արդեն հրահրում է որոշակի կոնֆլիկտային իրավիճակ, քանի որ կան, այսպես կոչված, ռուսական և ոչ ռուսական խավեր, և բոլորովին իմաստ չունի երկրի ծանր սոցիալական և քաղաքական խնդիրները համատեղ լուծելու փոխարեն՝ սկսեն այդ արհեստական հարցը քննարկել»,- ընդգծեց «Ազատ դեմոկրատների» փոխնախագահը:

Նրա խոսքով՝ հայ-ռուսական հարաբերությունների որակը կախված է Ռուսաստանի մեծապետական հավակնությունների մեղմումից միայն, ոչ թե ՀԿ-ներից: «Եթե Ռուսաստանը հանդես գա իբրև անկախ ինքնիշխան պետության հավասար գործընկեր, այդ դեպքում հարաբերությունները կլավանան: Իսկ եթե շարունակի այսպիսի թելադրող կեցվածքը, հարաբերությունները, բնականաբար, կվատանան»,- ասաց նա:

Հարցին՝ ավելի վտանգավոր չէ՞ ԲՀԿ մամուլի քարտուղար Տիգրան Ուրիխանյանի, քան նույն ՌԴ դեսպանի հայտարարությունը, Սեդրակյանը պատասխանեց. «Ես այնուամենայնիվ հուսով եմ, որ ներկա դրությամբ ՀՀ Սահմանադրությունն ավելի գործող ու լիարժեք փաստաթուղթ է, քան դեսպան Վոլինկինի և Տիգրան Ուրիխանյանի հայտարարությունները համատեղ»:

Անուշ Սեդրակյանը նկատեց նաև, որ չպետք է այդ հարցն անձնավորել և թիրախ ընտրել Տիգրան Ուրիխանյանին: «Հարցը գլոբալ մակարդակով լուծելու համար այն պետք է ձևակերպել գլոբալ մակարդակով: Այսօր դրա ձևակերպումը հետևյալն է. որևէ առումով չպիտի վտանգվի Հայաստանի Սահմանադրությունն ու ինքնիշխանությունը»,- ընդգծեց նա:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում