Monday, 13 05 2024
ԵԱՀԿ նախագահողը Արցախի հարցը չի համարում փակված
ՀՀ ԱԺ նախագահը ԵԱՀԿ գործող նախագահին է ներկայացրել Ադրբեջանում ապօրինի պահվող հայ ռազմագերիների, քաղաքացիական անձանց Հայաստան վերադառնալու հրամայականը
17:48
Հնդկաստանը Իրանի Չաբահար նավահանգիստը 10 տարով գործարկելու պայմանագիր է ստորագրել
Գազայում նախազգուշացրել են վառելիքի պակասի պատճառով հիվանդանոցների աշխատանքի մոտալուտ դադարեցման մասին
17:44
Հանդիպել են Թուրքիայի նախագահն ու Հունաստանի վարչապետը
Զբոսաշրջության կոմիտեի նախագահն ազատվել է պաշտոնից
Իվանիշվիլիի համալսարանի ուսանողները միացել են բողոքի ցույցերին
17:40
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
17:30
Բլինքենն ու Իսրայելի ՊՆ նախարարը քննարկել են իրավիճակը Ռաֆահում
Գազայում զոհերի թիվը հատել է 35.000-ը
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Թող սրբազանն ինքը պատմի, թե ինչպես չի վերընտրվել Կանադայի թեմի առաջնորդ. ինչը շատ հազվադեպ երևույթ է
Բանկերի հասանելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար բանկերի օրակարգում է
Բագրատ Գալստանյանը Գրողների միությունում է
Բուժաշխատողների համար կսահմանվի պարտադիր դասընթացների ցանկ՝ կոնկրետ իրավիճակով պայմանավորված
Նախարարը ներկայացրել է անապատացման ու երաշտի կանխարգելմանն ուղղված Հայաստանի ձեռնարկած քայլերը
16:50
Բրազիլիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 143-ի
Արգենտինան տեսնում է ՀՀ ջանքերը Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու գործում. Արգենտինայի դեսպանը՝ ՀՀ ԱԺ նախագահին
2024-ի անցած 4 ամիսների ընթացքում ՀՀ-ում ցածր գնաճային միջավայրը պահպանվել է. ԿԲ նախագահ
16:45
Ուկրաինայի ԶՈւ-ն հայտնել է Խարկովի ուղղությամբ մարտերում Ռուսաստանի հաջողությունների մասին
16:30
Կատալոնիայի խորհրդարանական ընտրություններում անջատողականները կորցրել են մեծամասնությունը
16:15
Լեհաստանը կավելացնի Բելառուսի սահմանի անվտանգության միջոցները
Շոյգուն խանգարու՞մ էր Ռուսաստանի նորացմանը
15:58
Ինդոնեզիայում հեղեղումների զոհերի թիվը հասել է 41-ի
Վրաստանը ցույց տվեց աշխարհին, որ թույլ չի տա իշխանություններին ընդունել ռուսական օրենքը
Սրբազանի հետ, սուրճ էլ եմ խմել, հաց էլ եմ կերել, վերջերս շփումներ չունեմ. անհաջող մեկնարկ է արել
ՔՊ պատգամավորը՝ Նիկոլ Փաշինյանին անվստահության հայտնելու գործընթացի մասին
Պարեկին մեղադրանք է ներկայացվել Հնդկաստանի քաղաքացուց կաշառք ստանալու համար. ՔԿ-ն մանրամասներ է հայտնում
Շարժումը գնում է մարման. կարևոր հայտարարություններ չեղան, սկսվեց ճգնաժամ
15:30
Հարավաֆրիկյան Հանրապետությունում շենքի փլուզման զոհերի թիվը հասել է 24- ի

«Ադրբեջանցիները Կալիֆոռնիայում միլիոններ ծախսեցին, դրա դիմաց ստացան մեկ քվե»

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի խորհրդարանը ձայների ճնշող մեծամասնությամբ` 70 կողմ և մեկ դեմ հարաբերակցությամբ, ընդունել է Արցախի Հանրապետության անկախությունը ճանաչող բանաձև: «Կալիֆոռնիա Կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր Հարութ Սասունյանն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց, որ Սպիտակ տունը որևէ կապ չունի այս որոշման հետ, դա Կալիֆոռնիա նահանգի ինքնուրույն որոշումն է:

Հարցին` արդյոք կապ տեսնո՞ւմ է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքի հայտարարության և այս բանաձևի ընդունման միջև, Սասունյանը պատասխանեց. «Ոչ, ոչ մի կապ չունի: Մի ադրբեջանցի թղթակից Ուորլիքին հարցրեց` ի՞նչ է կարծիքդ, նա ասաց, որ Կալիֆոռնիա նահանգն ինքնուրույն է և ինքնուրույն որոշում է կայացրել:

Անշուշտ, սա ջախջախիչ հաղթանակ էր: Ուրիշ տեղ այսքան հայ չկա, այսքան ուժեղ և կազմակերպված չեն: Սա արդեն հինգերորդ նահանգն է, ուրիշ չորս նահանգներում ևս նման որոշում է ընդունված»: Սասունյանի խոսքով` ազերիները եկան և լոբբի արեցին, բավական ուժեղ լոբբիստներ ունեն, բայց իրենց միլիոնները ծախսեցին, դրա դիմաց ստացան ընդամենը մեկ քվե, իսկ հայկական կողմը, առանց մի կոպեկ ծախսելու, 70 քվե ստացավ:

«Ուրախ եմ, որ մենք օգնում ենք նրանց, որ իրենց պետության միլիոնները վատնեն այդպես: Իմ կարծիքով, սակայն, պետք չէ չափազանցել` «պատմական» համարելով այս որոշումը, քանի որ արդեն չորս նահանգ ընդունել է նման որոշում, բացի դրանից՝ որոշումը դեռ ընթացքի մեջ է: Կալիֆոռնիա նահանգը երկու ներկայացուցչական տուն ունի, մեկը Ներկայացուցիչների տունն է, մյուսը` Սենատը: Դեռևս վաղ է, որ շատ խանդավառվենք ու պատմական հաղթանակ կոչենք: Պետք է սպասենք, որ այն նաև Սենատում անցնի, դրանից հետո կուրախանանք»,- ասաց նա:

ԱՄՆ երիտասարդ հայերի միավորման ներկայացուցիչ Հարություն Հարթունյանը տեսակետ հայտնեց, որ սա բավական կարևոր իրադարձություն է բոլորիս համար: Այն, որ Կալիֆոռնիայի նահանգն է ճանաչում արդեն, մեծ նշանակություն ունի մյուս նահանգների համար ևս, ուստի նահանգային մասշտաբով սա մեզ համար ամենակարևոր քայլն էր:

«Մենք ուզում ենք տեսնել, որ մնացած նահանգները նույն բանը շարունակում են, կարծում եմ` սա բավական կարևոր է եղել մեր համայնքի համար: Ըստ իս` Կալիֆոռնիան ինքնուրույն պետք է հարցեր լուծի, բայց պետք է մեծ ազդեցություն թողնի Սպիտակ տան որոշումների վրա ևս: Յուրաքանչյուր նման քայլ, կարծում եմ, փոքր-ինչ առաջ գնալ է, և սա կարևորագույն հաղթանակներից մեկն է»,- ասաց նա` հավելելով, որ իրենք փոփոխություններ են տեսնում ԱՄՆ դիրքորոշման մեջ ամենատարբեր հարցերի շուրջ:

Հարթունյանի համոզմամբ` հայկական գործոնն էլ մեծ ակտիվություն է ցույց տալիս, ընդ որում` այդ գործոնը բավական կարևոր է հենց Կալիֆոռնիայի ներսում: Թեև ադրբեջանական լոբբին էլ աշխատանք է տանում տարբեր նահանգներում, բայց այստեղ, ըստ Հարթունյանի, իրենց ուժն այս անգամ փաստեց` ադրբեջանական միլիոնավոր նավթադոլարները չեն կարողանում մրցակցել հայկական գործոնի և քաղաքական գործիչների` արդեն ճիշտ մոտեցման գալու հետ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում